Վերլուծություն

Ռուսաստանը պետք Է անդամակցի ֆինանսական «յոթնյակին». Goldman Sachs Asset Managment

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պետք Է անդամակցի ֆինանսական «յոթնյակին». Goldman Sachs Asset Managment

ԼՈՆԴՈՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային Էկոնոմիկան եւ աշխարհաքաղաքականությունը հայտնվել են պատմական քառուղում այն կապակցությամբ, որ արդեն ընթացիկ տասնամյակում ԲՌՀՉ խումբը (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկասան, Չինաստան) իր միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) չափերով առաջ կանցնի ԱՄՆ-ից: Այս եզրակացությունն Է բովանդակում «Գոլդման Սաքս ասետ մենեջմենտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջիմ Օ'Նիլի նոր վերլուծական զեկույցը, որից մեջբերումներ Է հրապարակել «Սանդի թելեգրաֆ» շաբաթահանդեսը:

«Արդեն մինչեւ 2020 թվականը ԲՌՀՉ խմբի չորս երկրներն իրենց ընդհանուր ՀՆԱ-ի չափով առաջ կանցնեն Միացյալ Նահանգներից,- նշել Է Օ'Նիլը:- իսկ 2027 թվականի սկզբին Չինաստանն այս ցուցանիշով առաջ կանցնի ԱՄՆ-ից»:

Ջիմ Օ'Նիլը համաշխարհային հռչակ ձեռք բերեց, երբ 2001 թվականին համաշխարհային քաղաքականության եւ Էկոնոմիկայի գործածության մեջ մտցրեց ԲՌՀՉ խումբ հասկացությունը: Այժմ՝ իր հռչակավոր աշխատությունից տասը տարի անց, որտեղ առանձնացվել Էր ԲՌՀՉ խումբը, նա հրապարակել Է նոր զեկույց՝ նվիրված համաշխարհային Էկոնոմիկայի զարգացման գլխավոր միտումներին եւ հեռանկարներին:

Դրանում Ջիմ Օ'Նիլը խոստովանել Է, որ «ԲՌՀՉ-ի խմբի զարգացման հզոր տեմպերը գերազանցել են իր իսկ սպասումները»: «Մենք արդեն չպետք Է ԲՀՌՉ-ի անդամներին համարենք «նոր Էկոնոմիկայով» երկրներ, դրանք անհրաժեշտ Է դիտարկել որպես համաշխարհային Էկոնոմիկայի աճն ապահովող պետություններ կամ «տնտեսական աճի» երկրներ,- նշել Է նա:

Այս առնչությամբ, Ջիմ Օ'Նիլի կարծիքով՝ ԲՌՀՉ-ի անդամներին անհրաժեշտ Է ավելի լայն ներկայություն տրամադրել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական կազակերպություններում եւ կառույցներում: Մասնավորապես, նա առաջարկում Է ֆինանսական յոթնյակը բարենորոգել դրան Ռուսաստանի անդամակցման հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում