Ինչպիսին կլինեն Իրանի եւ Իսրայելի միջեւ պատերազմի արդյունքները. Haaretz Ուրի Միլշտեյն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանյան աղբյուրների համաձայն՝ երկար տարիներ ի վեր Իսրայելը տարատեսակ ատոմային զենք եւ դրա փոխադրման միջոցներ Էր մշակում, որոնք որոնց համար հասանելի կլիներ առնվազն մերձավորարեւելյան ողջ տարածաշրջանը: Մերֆիի հայտնի օրենքի համաձայն՝ եթե կա այն բանի հավանականությունը, որ ինչ-որ տհաճ բան կարող Է պատահել, ապա այն անպայման տեղի կունենա, Իրանում, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում եւ ահաբեկչական խմբավորումների մոտ տեսանելի ապագայում միջուկային զենք կհայտնվի: Նշանակում Է դա արդյոք, որ արեւմտյան երկրներն, ընդհանուր առմամբ, (եվ Իսրայելը՝ մասնավորապես) մահացու վտանգի մեջ են: Ըստ իս՝ ոչ:
80-ական թվականներին իրանա-իրաքյան պատերազմի առաջին փուլում հավանական Էր համարվում այն տարբերակը, ըստ որի՝ Իրանը կարող Էր պարտության մատնվել կոնվենցիոնալ զենքի օգնությամբ: Խոմեյնիի ռեժիմը դրանից հետեւյալ դասը քաղեց. ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սուննի արաբները սպառնում են Իսլամական Հանրապետույթան գոյությանը: Իրանա-իրաքյան հակամարտության ժամանակների հոգեբանական այս խանգարումն Էլ հենց Թեհրանի միջուկային նախագծի շարժիչ ուժն Է: Իրանն Իսրայելին իր իսկական թշնամին չի համարում: Իսրայելը այաթոլլաների ռեժիմի համար մահմեդական ողջ աշխարհի կամ դրա զգալի մասի նկատմամբ Իրանի առաջատարությունը հաստատելու միջոց Է: Դրանով իսկ Թեհրանը հույս ունի նվազեցնել արաբական տերություններից բխող սպառնալիքը:
Ենթադրենք, որ իրանցիները ի վերջո կորոշեն ատոմային ռումբ նետել Իսրայելի վրա: Արդյոք դա սպառնալիքի տակ կդնի հրեական պետության գոյությունը: Ըստ իս՝ ոչ: Վատագույն դեպքում Իրանը կստեղծի մի այնպիսի ատոմային ռումբ, որն ամերիկացիները 1945 թվականին նետեցին Ճապոնիայի վրա: Եթե նման ռումբ նետվի Գուշ-Դանի (Թել Ավիվ գերքաղաքի) վրա, դա կբերի մոտավորապես 200 հազար զոհվելուն, ինչպես նաեւ նյութական մեծ վնասի: Իսրայելցիների բացարձակ մեծամասնությունը ողջ կմնա, երկրի տարածքի մեծ մասը չի տուժի:
Ի պատասխան Իսրայելն անհապաղ կցուցադրի իր միջուկային հնարավորությունները, որոնք, արտասահմանյան մի աղբյուրի համաձայն՝ բազմակի գերազանցում են Իրանի պոտենցիալ հնարավորությունները: Կարելի Է նաեւ ենթադրել, որ տվյալ դեպքում ԱՄՆ-ը օգնություն կցուցաբերի Իսրայելին եւ կմիջամտի հակամարտությանը: Եթե Սիրիան եւ «Հըզբոլլահ»-ը պատերազմի մեջ մտնեն եւ հազարավոր կոնվենցիոնալ հրթիռներ արձակեն Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կոչնչացնի Սիրիան եւ Հարավային Լիբանանը:
Այդօրինակ ռազմավարական իրադրությունն այնքան Էլ նման չԷ այսպես կոչված «վախի հավասարակշռությանը», որը ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության միջեւ գոյոկւթյուն ուներ «սառը պատերազմի» ժամանակաշրջանում: ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը կարող Էին ամբողջովին ոչնչացնել կյանքը Երկիր մոլորակի վրա: Իրանը եւ Իսրայելը, ի տարբերություն 20-րդ դարի երկրորդ կեսի գերտերությունների, նման հնարավորություն չունեն: Եվ երբեք չեն ունենա: Համենայն դեպս՝ տեսանելի ապագայում: