Պաշտոնական

Տիգրան Սարգսյանն ընդունել է Քեթրին Էշթոնին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանն ընդունել է Քեթրին Էշթոնին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին: «Վերջին շրջանում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ մտել են զարգացման նոր փուլ: Դրա արդյունքում էլ մենք նոր թափ ենք հաղորդել մեր կողմից իրականացվող բարեփոխումներին»,- ասել է վարչապետը՝ ողջունելով հյուրին կառավարությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քեթրին Էշթոնը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն ասել է, որ քաջ գիտակցում է, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի և Ասոցացաման համաձայնագրերի ուղղությամբ: Նշելով, որ տպավորված են տարբեր ուղղություններում Հայաստանի ձեռք բերած առաջաընթացով՝ Քեթրին Էշթոնն ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սավելի խորացման և սերտացման համար: «Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանին տնտեսական առաջընթացի ապահովման համար, որին էապես կարող է նապստել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունների գործընթացն առաջիկայում կմտնի նոր փուլ»,- ընդգծել է Քեթրին Էշթոնը:

Այնուհետև, Տիգրան Սարգսյանը Քեթրին Էշթոնին է ներկայացրել կառավարության առաջնահերթությունները և իրականացվող աշխատանքների ընթացքը՝ մեր երկրում միջին խավի և քաղաքացիական հասարակության ձևավորման, եվրոպական արժեքների ներդրման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և այլ հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում