Վերլուծություն

Բավական Է շիկացնել մթնոլորտը, իրանական ռումբը դեռ այդքան շուտ չի հայտնվի. Le Monde Ֆրանսուա Նիկոլո

4 րոպեի ընթերցում

Բավական Է շիկացնել մթնոլորտը, իրանական ռումբը դեռ այդքան շուտ չի հայտնվի. Le Monde Ֆրանսուա Նիկոլո

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը, որը պետք Է նոյեմբերի 17-ին եւ 18-ին նիստեր գումարի Վիեննայում, կարող Է իր գլխավոր տնօրենին շնորհավորել Իրանի վերաբերյալ վերջին զեկույցի առթիվ: Այդ ամենատարբեր տեղեկությունների մանրամասն վերլուծությունը, որոնք հավաքել են գործակալության տեսուչները եւ տասնյակ պետությունների հատուկ ծառայություններ (ինչպես նաեւ ներկայացվել են հենց Իրանի կողմից), թույլ Է տալիս շատ ավելի լավ հասկանալ միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ Թեհրանի մտադրությունները:

Մասնավորապես, զեկույցը լույս Է սփռում մի շատ կարեւոր հանգամանքի վրա. ատոմային ռումբի ստեղծման գաղտնի ծրագրի իրագործումը 2003 թվականի վերջին դադարեցվել Է պետական իշխանության ամենաբարձր ատյանների ցուցմամբ: Մի քանի տարի շարունակ հենց սա են պնդում Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները: Միեւնույն ժամանակ, գործակալությունում ասում են, թե միանգամայն հնարավոր Է, որ գործունեության մի քանի ուղղություններ շարունակվում են մինչ օրս:

Առաջին եզրակացությունը, որին կարելի Է հանգել այս պատկերից (թեեւ առանց այդ Էլ բոլորին հասկանալի Էր) այն Է, որ իրանական ռումբը վաղվա օրվա հարց չԷ: Նույնիսկ առաջին սարքի փորձարկումներից հետո մի քանի տարի կպահանջվի դրա փոխադրման բալիստիկ միջոցների սահմանափակումներին ադապտացնելու համար:

Դաս համար երկու: 2003 թվականին աշխատանքի դադարեցումը, պատրաստ եմ դրա համար երաշխավորելու, դարձել Է այն բանակցությունների արդյունքը, որոնք Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան Դոմինիկ դը Վիլպենի նախաձեռնությամբ վարեցին Իրանի միջուկային ծրագրի ուղղությունը փոխելու նպատակով: Միեւնույն ժամանակ 2006 թվականին միջուկային պայթուցիկ սարքի ստեղծման հետ կապված հետազոտությունների վերսկսումը համընկնում Է Անվտանգության խորհրդում Իրանին դաս տալու Արեւմուտքի որոշման հետ: Հենց այդ ժամանակ իրանցները, նախապես տեղյակ պահելով միջազգային հանրակցությանը, վերսկսեցին ուրանի հարստացման՝ երկու տարի առաջ դադարեցված աշխատանքը:

Նույն այդ երկու տարվա ընթացքում Իրանը բացեց տարածքը ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգումների համար եւ նույնիսկ համաձայնվեց չպլանավորված տեսչական ստուգումներին: Այսինքն՝ երկխոսությունը շոշափելի արդյունքներ տվեց: Համենայն դեպս, դրանք նկատելիորեն ավելի ծանրակշիռ են այն բանից, ինչի հաջողվեց հասնել դրան հաջորդած ճնշման եւ պատժամիջոցների քաղաքականության միջոցով: 2006 թվականից ի վեր, չնայած Անվտանգության խորհրդի ընդունած վեց բանաձեւերին, ուրանի հարստացման եւ պլուտունում արտադրող ռեակտորի շինարարության իրանական ծրագիրն առաջ Է շարժվում գործնականում անարգել, թեեւ մնում Է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո:

Ուստի զարմանալի Է, թե ինչպես Է Ֆրանսիայի կառավարությունը ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվության Իրանին սպառնում «աննախադեպ պատժամիջոցներով», եթե վերջինս շարունակի դիմադրել: Այստեղ վերստին չեմ կարող չնշել այն քրոնիկ մոլորությունները, որոնք ուղեկցում են պատժամիջոցների յուրաքանչյուր ալիքին: Մենք մեզ ասում ենք՝ այս անգամ ամեն ինչ կստացվի, վարչակարգը, վերջապես, ամբողջությամբ կնեխի կամ նույնիսկ կփլուզվի:

Սակայն Իրանի իշխանությունն, ընդհակառակը, հենվում Է արտաքին աշխարհի թշնամական տրամադրվածության վրա՝ ամրապնդելու համար սասանված ներքին լեգիտիմությունը: Վարչակարգի առաջնորդները սովորել են Էական օգուտ քաղել պատժամիջոցների համակարգից եւ այդ ամենն ի վնաս բնակչության, որը տուժում Է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում