Վերլուծություն

Եվրոգոտու ճգնաժամը կարող են լուծել ոչ թե բանկերը, այլ քաղաքական գործիչները. Financial Times

2 րոպեի ընթերցում

Եվրոգոտու ճգնաժամը կարող են լուծել ոչ թե բանկերը, այլ  քաղաքական գործիչները. Financial Times

ԼՈՆԴՈՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտու ներկայիս ճգնաժամը կարող են լուծել ոչ թե կենտրոնական բանկերը, այլ միայն քաղաքական գործիչները: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Գերմանիայի Բունդեսբանկի (Կենտրոնական բանկի) ղեկավար Ենս Վեյդմանը:

«Ֆինանսական կայունությունը կախված Է կառավարություններից, ներկայիս ճգնաժամի լուծումը պետք Է գտնեն քաղաքական գործիչները, այլ ոչ թե Եվրոպայի կենտրոնական բանկը»,-ընդգծել Է նա:

Վեյդմանը, որին Financial Times-ը համարում Է ԵԿԲ-ի Կառավարիչների խորհրդի առավել ազդեցիկ անդամը, հանդես Է եկել «ԵԿԲ-ն եվրոգոտու վերջին ատյանի վարկատուի վերածելու դեմ»: «Նման քայլը ԵԿԲ-ի կողմից եվրոգոտու պետությունների բյուջեների ֆինանսավորման գոյություն ունեցող արգելիքի խախտում կլիներ»,-նշել Է Վեյդմանը:

Առաջատար անկախ վերլուծաբանները, ներառյալ Նուրիել Ռուբինին, գտնում են, որ, առանց ԵԿԲ-ի կողմից եվրոգոտու երկրների ֆինանսական աջակցության անսահմանափակ երաշխիքների տրամադրման, վերջինս չի կարողանա գոյատեւել եւ կկործանվի:

Վեյդմանը հիասթափություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ եվրոգոտու երկրները չունեն ներկայիս ճգնաժամից դուրս գալու միասնական քաղաքականություն, ինչպես նաեւ այն փաստից, որ ընդունված որոշումները հաճախ չեն կատարվում ազգային կառավարությունների կողմից: «Ամենագլխավորը շուկաների վստահությունը չկորցնելն Է»,-հայտարարել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում