Ներդրողները ճգնաժամ ապրող Եվրոպայից հեռանում են զարգացող երկրներ. Financial Times
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկայունությունը դեռ երկար կպահպանվի: Եվրոպական ճգնաժամը բնավ լուծված չԷ. ներդրողներին առավել մեծ օգուտ Է խոստանում զարգացող երկրների միջին դասը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, սա Է World Money Show ներդրումային խորհրդաժողովի փոխհամաձայնեցված կանխատեսումը:
«Գործարար-ճնշաչափը»՝ տարբեր երկրների 1500 ընկերությունների կառավարիչների հարցումը, որը կատարել են Financial Times-ը եւ The Economist-ը, ցույց Է տվել, որ հարցման մասնակիցների 53 տոկոսը առաջիկա կես տարում սպասում Է համաշխարհային Էկոնոմիկայի իրադրության վատթարացում, 32,7 տոկոսը կարծում Է, որ այն չի փոփոխվի, 14,3 տոկոսը բարելավում Է ակնկալում:
ԱՄՆ-ի եւ Եվրոպայի արտահանական ներուժը մեծ չԷ, զարգացող երկրներն ավելի մրցունակ են շատ բնագավառներում, իսկ Չինաստանը՝ 2009 թվականից ի վեր աշխարհի խոշորագույն արտահանողը, շարունակում Է յուանի փոխարժեքը պահել ցածր մակարդակի վրա, ուստի ներկայիս ճգնաժամից դուրս գալն ավելի երկար կտեւի, խորհրդաժողովում հայտարարել Է Financial Times-ի գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վուլֆը:
Վուլֆն այն կարծիքին Է, որ եվրոգոտու ճգնաժամը համաշխարհային ճգնաժամի մանրակերտն Է. եթե Իտալիայի նոր կառավարությունը չդիմի արմատական բարենորոգությունների, երկրին, ամենայն հավանականությամբ, ֆինանսական օգնություն կպահանջվի: Նրան անհրաժեշտ Է տարեկան ներգրավել 300 – 400 միլիարդ եվրո, իսկ Ֆինանսական կայունացման եվրոպական հիմնադրամում մնացել Է շուրջ 250 միլիարդ եվրո, եւ հիմնադրամը մինչեւ 1 տրիլիոն եվրո մեծացնելու Եվրամիության ղեկավարների որոշումը գործնական հիմնավորում չունի:
Փորձագետների մեծ մասն այսօր դժվարանում Է կանխատեսումներ անել՝ ընդհանուր առմամբ նախապատվությունը տալով այն ընկերություններին, որոնք վճարում են բարձր շահութաբաժիններ, եւ այն ներդրումներին, որոնք կողմնորոշված են դեպի զարգացող երկրներում սպառողական հատվածի արագ աճը:
Գլոբալացման շնորհիվ 3 միլիարդ մարդ աղքատությունից անցնում Է միջին դաս, ինչը վիթխարի սպառողական բում Է կառաջացնում, նշել Է Fullermoney-ի գլոբալ ներդրումների գծով ստրատեգ Յոն Թրիսին:
Ըստ ԱՄՀ-ի տվյալների՝ 1990 թվականին համաշխարհային համախառն ներքին արդյունքնում (ՀՆԱ, ըստ գնողունակության զուգակշռության) զարգացող երկրների բաժինը կազմել Է 31 տոկոս՝ զարգացած երկրների 69 տոկոսի դիմաց, 2016 թվականին այս հարաբերակցությունը կլինի 54 տոկոս առ 48 տոկոս: Մինչեւ 2000 թվականը զարգացած եւ զարգացող երկրների ՀՆԱ-ն աճել Է մոտավորապես միատեսակ տեմպերով, բայց այնուհետեւ զարգացող երկրները պոկվել են առաջ, դրանց ՀՆԱ-ն կրկնապատկվում Է (եւ ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների՝ կկրկնապատկվի) յուրաքանչյուր 11 տարին մեկ: