Վերլուծություն

Sunday Telegraph. «Նաբուկո» գազամուղի կառուցման անհրաժեշտությունը վերանում է

2 րոպեի ընթերցում

Sunday Telegraph. «Նաբուկո» գազամուղի կառուցման անհրաժեշտությունը վերանում է

ԼՈՆԴՈՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիսային հոսք» գազամուղի գործարկումից հետո, որով ռուսաստանյան գազն անմիջականորեն փոխադրվում է Եվրոպա, եւ հեղուկ գազի համաշխարհային շուկայի արագ զարգացման արդյունքում վերանում է «Նաբուկո» գազամուղի ծրագրվող կառուցման անհրաժեշտությունը, որը Կասպից ծովի տարածաշրջանից պետք Է ձգվեր դեպի Եվրոպա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին գրել է Sunday telegraph բրիտանական շաբաթաթերթը' վկայակոչելով Լոնդոնի էներգետիկական բրոքերներից մեկի կարծիքը:

«Հեղուկ գազի նոր մատակարարումներ են իրականացվում Քատարից, Ալժիրից եւ նույնիսկ ԱՄՆ-ից, մինչդեռ, հաշվի առնելով եվրոգոտում տնտեսական աճի բացակայության փաստը, 10-15 տարի Եվրոպան «Նաբուկո»-ի կարիքը չի ունենա»,- հրատարակությունը մեջբերել է Լոնդոնի Սիթիի գործարար շրջանների ներկայացուցիչների կարծիքը:

Պարբերականը նշում է, որ «Նաբուկո» նախագիծը, որին աջակցում են Եվրամիության եւ ԱՄՆ-ի ղեկավարները, դեռեւս փաստաթղթերի մշակման փուլում է: Սակայն դրա արժեքը շարունակում է մեծանալ եւ այժմ հասել է 20 մլրդ դոլարի: «Նաբուկո» գազամուղն այժմ հայտնվել է ծանր իրավիճակում»,- արձանագրում է Sunday telegraph-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում