Վերլուծություն

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի եւ եվրոգոտու Էկոնոմիկայի զարգացման անբարենպաստ կանխատեսում Է ներկայացրել

8 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի եւ եվրոգոտու Էկոնոմիկայի զարգացման անբարենպաստ կանխատեսում Է ներկայացրել

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը նոյեմբերի 10-ին ներկայացրել Է Եվրամիության եւ եվրոգոտու Էկոնոմիկայի զարգացման աշնանային կանխատեսումը, որում զգալիորեն նվազեցված են ՀՆԱ-ի աճի գնահատականները, բարձրացված են պետական պարտքին եւ գործազրկությանը վերաբերող սպասումները: «Ես անհամբերությամբ եմ սպասում այն օրվան, երբ կկարողանամ դարձյալ լավ նորություններ հայտնել ձեզ, բայց առայժմ եվրոպական Էկոնոմիկայի վերաբերյալ կանխատեսումը, ցավոք, մռայլ Է»,-ասել Է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլլի Ռենը՝ ելույթ ունենալով աշնանային կանխատեսման շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսում:

Եվրահանձնաժողովը նորացված գնահատականներ Է տվել 2011 եւ 2012 թվականների համար ԵՄ-ի, եվրոգոտու եւ գլոբալ Էկոնոմիկայի վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակել Է 2013 թվականի սպասումները, որոնք տեղ չԷին գտել նախորդ՝ գարնանային կանխատեսման մեջ:

Եվրահանձնաժողովն ընթացիկ տարում Եվրամիության ՀՆԱ-ի աճի վերաբերյալ սպասումները նվազեցրել Է 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 1,6 տոկոս, իսկ հաջորդ տարում՝ միանգամից 1,3 տոկոսային կետով՝ մինչեւ 0,6 տոկոս: 2011 թվականին եվրոգոտու Էկոնոմիկայի աճի կանխատեսումը նվազեցվել Է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 1,5 տոկոս, իսկ 2012 թվականին՝ 1,3 տոկոսային կետով՝ մինչեւ 0,5 տոկոս: 2013 թվականին Եվրամիության համար աճն սպասվում Է 1,5 տոկոսի, եվրոգոտու համար՝ 1,3 տոկոսի չափով:

«Լրջորեն խախտված վստահությունը եւ սաստկացած ֆինանսական անկայունությունը բացասաբար են ազդում ներդրումների եւ սպառման վրա, շտապ ֆիսկալային կոնսոլիդացիան ճնշում Է ներքին սպառման վրա: Թուլացող գլոբալ Էկոնոմիկան զսպում Է արտահանությունը»,-պարզաբանել Է Եվրահանձնաժողովը:

ԵՀ-ն գլոբալ Էկոնոմիկայի աճի կանխատեսումը ընթացիկ տարում 4,0 տոկոսից նվազեցրել Է մինչեւ 3,7 տոկոս, իսկ եկող տարվա համար՝ 4,1 տոկոսից մինչեւ 3,5 տոկոս: 2013 թվականին աճ Է սպասվում 3,6 տոկոսի չափով:

Տնտեսական աճը կանգ կառնի արդեն ընթացիկ տարվա վերջին, դրական դինամիկայի վերականգնումը հնարավոր Է միայն 2012 թվականի երկրորդ կիսամյակում, ասված Է աշնանային կանխատեսման մեջ: Եվրահանձնակատար Ռենը խոստովանել Է, որ մոտակա հեռանկարում Եվրամիության Էկոնոմիկայում առկա Է ռեցեսիայի հայտնվելու վտանգը: Եվրամիությունում տնտեսական աճի դանդաղման նշանները վիճակագրության կողմից նկատվել Էին արդեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում: Սակայն տակավին սեպտեմբերին ներկայացնելով նախնական աշնանային կանխատեսումը՝ Եվրահանձնաժողովը ռեցեսիա չԷր կանխատեսում:

2011 թվականի չորրորդ եռամսյակում Եվրահանձնաժողովը եվրոգոտու ՀՆԱ-ի անկում Է սպասում 0,1 տոկոսով: 2012 թվականի առաջին եռամսյակում կանխատեսվում Է զրոյական աճ, հաջորդ եռամսյակներում աճ Է սպասվում նախորդ եռամսյակների համեմատ 0,2 տոկոսի, 0,3 տոկոսի եւ 0,4 տոկոսի չափով:

Ըստ ԵՀ-ի տվյալների՝ միասնական եվրոպական արժույթի տարածաշրջանի ՀՆԱ-ի աճը 2011 թվականի առաջին եռամսյակում կազմել Է 0,8 տոկոս, իսկ երկրորդում եւ երրորդում նախորդի համեմատ՝ 0,2-ական տոկոս:

«Եթե բացասական միտումները չզսպվեն, ապա պարտային խնդիրների, թույլ բանկերի եւ դանդաղող աճի միջեւ փոխադարձ կապը կարող Է դարձյալ Եվրամիության Էկոնոմիկան տանել ռեցեսիայի»,-ասված Է ԵՀ-ի հաշվետվության մեջ:

Դրա հետ մեկտեղ եվրահանձնաժողովը հավաստիացնում Է, որ եվրոգոտու պարտային ճգնաժամի հետ կապված անորոշությունը աստիճանաբար կվերանա 2013 թվականի ընթացքում: Այդուամենայնիվ, աճը զուսպ կլինի ֆինանսավորման առավել բարդ պայմանների, վարկավորման կրճատման պատճառով:

Եվրահանձնաժողովը նաեւ արձանագրել Է, որ տնտեսական աճն անբավարար կլինի գործազրկությունը նվազեցնելու համար:

Եվրահանձնաժողովը չի փոխել ընթացիկ տարվա համար եվրոգոտում գործազրկության մակարդակի կանխատեսումը՝ 10,0 տոկոս, բայց այժմ ԵՀ-ն այդ ցուցանիշի աճ Է սպասում 2012 թվականին այն դեպքում, երբ դրա նվազման հույս ուներ՝ մինչեւ 10,1 տոկոս 9,7 տոկոսի դիմաց: 2013 թվականի գնահատականը 10,0 տոոկոս Է:

Եվրամիության համար այդ ցուցանիշն ընթացիկ տարում բարձրացված Է 0,2 տոկոսային կետով՝ մինչեւ 9,7 տոկոս, իսկ եկող տարվա համար՝ 0,7 տոկոսային կետով՝ մինչեւ 9,8 տոկոս: Նվազման միտումը նույնպես փոխարինված Է աճի միտումով: 2013 թվականին գործազրկության կրճատում Է սպասվում մինչեւ 9,6 տոկոսի մակարդակ: Ցուցանիշը, որը լրջորեն անհանգստացնում Է Եվրամիության իշխանություններին, 2009 թվականին տարածաշրջանում հասել Է 9,0 տոկոսի՝ կապված գլոբալ ճգնաժամի եւ հաստիքների զանգվածային կրճատումների հետ: 2008 եւ 2007 թվականներին այն գտնվում Էր համապատասխանաբար 7,1 տոկոսի եւ 7,2 տոկոսի մակարդակի վրա, իսկ 2002-2006 թվականներն ընկած ժամանակաշրջանում Եվրամիությունում միջինը եղել Է 8,9 տոոկս:

Եվրամիությանը խիստ անհանգստացնող եւս մեկ ցուցանիշ՝ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը կաճի ավելի ակտիվ, քան ենթադրվում Էր: 2011 թվականի համար եվրոգոտու վերաբերյալ այդ ցուցանիշը ՀՆԱ-ի 87,7 տոկոսից բարձրացված Է ՀՆԱ-ի մինչեւ 88,0 տոկոս, 2012 թվականի համար 88,5 տոկոսից մինչեւ ՀՆԱ-ի 90,4 տոկոս: 2013 թվականի համար գնահատականը ՀՆԱ-ի 90,9 տոկոս Է: Եվրամիության վերաբերյալ կանխատեսումը բարձրացված Է համապատասխանաբար մինչեւ 82,5 տոկոս եւ 84,9 տոկոս, 2013 թվականի համար կանխատեսումը նույնպես 84,9 տոկոս Է:

Բյուջեի դեֆիցիտի մակարդակը այն ոչ շատ ցուցանիշներից մեկն Է, որ բարելավված են եվրոգոտու համար: Այժմ 2011 թվականին դրա մակարդակը սպասվում Է 4,1 տոկոսի չափով, ինչը գարնանային կանխատեսումից պակաս Է 0,2 տոկոսային կետով, իսկ 2012 թվականի համար՝ 3,4 տոկոսի չափով (պակաս Է 0,1 տոկոսային կետով), իսկ 2011 թվականի համար գնահատականը 3,0 տոկոս Է: 2010 թվականին բյուջեի դեֆիցիտը կազում Էր եվրոգոտու ՀՆԱ-ի 6,2 տոկոսը:

Այսպիսով՝ արդեն 2013 թվականին եվրոգոտին կարող Է հասնել բյուջեի դեֆիցիտի առավելագույն թույլատրելի սահմանին: Ներկայում Կայունության եւ աճի դաշնագիրը ԵՄ-ի յուրաքանչյուր երկրի համար այն թույլատրելի Է համարում ՀՆԱ-ի ոչ ավելի, քան 3 տոկոսի չափով:

Եվրամիությանը ընթացիկ տարում բյուջեի դեֆիցիտ Է սպասում ՀՆԱ-ի 4,7 տոկոսի չափով (գարնանային կանխատեսման համեմատ չի փոփոխվել), 2012 թվականին՝ 3,9 տոկոսի (ավելի Է 0,1 տոկոսային կետով), իսկ 2013 թվականին՝ 3,2 տոկոսի չափով: 2010 թվականին այդ ցուցանիշը 6,6 տոկոս Էր:

Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված կանխատեսումը վկայում Է, որ Եվրամիության տնտեսական իրադրությունը դյուրին չի լինելու առնվազն 2012 թվականին: Դրա գլխավոր մեղավորը պարտքի ճգնաժամն Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում