Կիբեռանվտանգության համակարգի խոցելիությունն ԱՄՆ-ի համար պետք Է նախազգուշացում ծառայի պատերազմներ մղելու հարցում
3 րոպեի ընթերցում

("The Associated Press") Լոլիտա Բալդոր
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան համակարգչային ցանցերն այնքան բաց են հարձակման համար, որ դա պետք Է ԱՄՆ-ի ղեկավարներին հետ պահի այլ երկրների դեմ պատերազմ մղելուց: Այս մասին հայտարարել Է նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որն զբաղվել Է կիբեռանվտանգության խնդիրներով:
Երեք նախագահների խորհրդական Ռիչարդ Քլարկը միացել Է ամերիկացի զինվորականների եւ քաղաքացիական փորձագետների խմբին եւ խորհրդաժողովում ներկայացրել ամերիկյան կիբեռանվտանգության վիճակի իր չարագուշակ գնահատումը՝ հայտարարելով, որ երկիրը պարզապես ի վիճակի չԷ պաշտպանելու իր հանգուցային ցանցերը:
Քլարկը հայտարարել Է, որ եթե ինքը խորհուրդներ ներկայացներ նախագահին, ապա խոհուրդ կտար չհարձակվել այլ երկրների վրա, քանի որ դրանցից շատերը, ներառյալ Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Իրանը եւ Ռուսաստանը կարող են պատասխան հարված հասցնել ավերիչ կիբեռգրոհների տեսքով, որոնք կարող են ոչնչացնել Էլեկտրացանցերը, բանկային ցանցերը կամ տրանսպորտային համակարգը:
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականներն ամբողջովին կախված են համակարգչային համակարգերից եւ ապագա բախման դեպքում կարող են հայտնվել մի իրավիճակում, երբ զորքերը դուրս են եկել մարտադաշտ, բայց «ոչինչ չի աշխատում»:
Քլարկը հայտարարել Է, թե ազգային անվտանգության լավ խորհրդականը նախագահին կասեր, որ ԱՄՆ-ն կարող Է ինչ-որ տեղ պայթեցնել միջուկային ռեակտոր կամ ահաբեկիչների վարժեցման ճամբար, բայց որոշ երկրներ կարող են պատասխան հարված հասցնել կիբեռտարածությունում, եւ այդ ժամանակ «ի պատասխան կոչնչացվի ԱՄՆ-ի ամբողջ տնտեսական համակարգը, քանի որ մենք այսօր այն չենք կարող պաշտպանել»:
«Ես, իրոք, չգիտեմ, թե ինչ չափով են ներթափանցել այն ռազմական համակարգեր, որոնք մենք մշակել ենք վերջին տասը տարում, ինչ չափով են «կոտրված» չիպերը, ինչ չափով Է «կոտրված» կոդը»,- հայտարարել Է Քլարկը: «Ես չեմ կարող ձեզ վստահացնել, որ եթե դուք պատերազմ սկսեք այն երկրի դեմ, որը գիտելիքներ եւ հնարավորություններ ունի կիբեռանվտանգության բնագավառում, մեր սարքավորոմները կաշխատեն»:
Քլարկն ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության եւ կիբեռնետիկ հրամանատարության ղեկավար Քիտ Ալեքսանդերի հետ խորհրդաժողովում ներկա գտնվողներին հայտարարել Է, որ ԱՄՆ-ն պետք Է ավելի մեծ ջանքեր գործադրի ցանցի մատչելի բաղադրատարրերի ամրապնդման ուղղությամբ եւ ավելի ագրեսիվորեն վնասաբեր ծրագրեր փնտրի երկրի կորպորատիվ, ռազմական եւ պետական համակարգերում: