Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում ջերմացման նշաններ են նկատվում
4 րոպեի ընթերցում

("Haaretz", Իսրայել) Ցվի Բարել
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքավարությունը, հարգալից լինելը եւ բարեկրթության կանոնները Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ամենաուժեղ հատկություները չեն: Իսրայելը հասցրել Է դրանում համոզվել իր դառը փորձով: Եվ ոչ միայն Իսրայելը: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նույնպես պատկառելի չափաբաժնով սուր քննադատություն Է ստացել, որն ուղեկցվել Է պատժամիջոցներով եւ իր պաշտոնը թողնելու պահանջով: Երբ Էրդողանը ցասման մեջ Է, նրա մտքում այն Է, ինչ որ լեզվին: Նույնիսկ բաժին Է հասել Ֆրանսիայի նախագահին եւ Գերմանիայի կանցլերին:
Այս հանգամանքը նկատի առնելով՝ հարկ Է ուշադրություն դարձնել Էրդողանի հայտարարությունների ամենաչնչին ոճական նրբերանգներին: Վերջին ժամանակներս սկսել են նկատելի դառնալ Իսրայելին վերաբերող դրական կողմեր: Այսպես, օրինակ՝ Էրդողանը ձեռնպահ մնաց մեր հասցեին քնադատությունից վերջերս Գազայի հատվածին հասցված օդային հարվածների կապակցությամբ: Տարածքներում հազար միավոր բնակարան կառուցելու Իսրայելի կառավարության պլանները՝ որպես վրեժ այն բանի համար, որ պաղեստինցիները հանդգնեցին անդամակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, լռության մատնվեց:
Ոմանք կասեն, թե այն ժամանակ, երբ Իսրայելը սարքավորումներ Է ուղարկում երկրի արեւելքում երկրաշարժի հետեւանքները վերացնող թուրք փրկարարներին, հարմար չԷ հանդես գալ օգնության ձեռք մեկնած երկրի քննադատությամբ: Ենթադրենք: Բարի կամքի դրսեւորում կարելի Է նաեւ համարել Անկարայի պատրաստակամությունն ընդունելու Դավիթ Միրոնին՝ «Շալիթի հետ կապված գործարքի» կնքմանը մասնակցող միջնորդին, իսկ այժմ Իսրայելի ղեկավարության հատուկ դեսպանորդին, որի խնդիրը երկկողմ հարաբերությունների մեղմացումն Է:
Հարկ Է նաեւ այստեղ հավելել այն փաստը, որ Թուրքիայի ռազմածովային ուժերը հերթական «Ազատության նավատորմիկին» չուղեկցեցին դեպի Գազայի ափերը (ինչպես իր ժամանակին խոստացել Էր Էրդողանը): Այս ամենն իրավունք Է տալիս որոշ զգուշավորությամբ ենթադրելու, թե երկու երկրների միջեւ հարաբերություններում դրական փոփոխություններ են նկատվում:
Իսրայելն, իր հերթին, ընդառաջ Է գնում թուրքական կողմին: Անցյալ շաբաթ Պենտագոնն ամերիկացի սենատորներին հաղորդել Է, որ մտադիր Է Թուրքիային վաճառել երեք «Սուպեր կոբրա» գրոհիչ ուղղաթիռ: Այս ուղղաթիռները նախատեսված են քուրդ ապստամբների դեմ ռազմական գործողությունների համար:
Նախքան ենթադրվող մատակարարումների մասին հաղորդելը Պենտագոնի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ Սենատում հակազդեցության չեն հանդիպի, հիմնականում, Իսրայելի կողմնակիցների թվում: Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Իսրայելը մտադիր չԷ հակազդել այդ գործարքին՝ դրանով իսկ տորպեդահարելով Անկարայի խնդրանքը, ներկայացվել Է պաշտոնական խնդրանք, որը Սենատը պետք Է բավարարի հաջորդ շաբաթ:
Ավելի քան մեկ միլիոն դոլար գումարի ուղղաթիռների ձեռքբերումը Թուրքիայի կողմից զենքի ենթադրվող գնումների սոսկ աննշան մասն Է:
Միաժամանակ ԱՄՆ-ը համաձայնել Է Անկարային վաճառել (կրկին Իսրայելի կողմից առանց որեւԷ դիմադրության) F-16 ինքնաթիռների համակարգային ծրագրերի օրիգինալ կոդի մասին տեղեկատվությունը: Դա թուրքերին թույլ կտա ինքնուրույն ծրագրավորել իրենց տնօրինության տակ եղած ամերիկյան արտադրության բազմագործառութային կործանիչները: Երկար ժամանակ Կոնգրեսը հրաժարվում Էր հաստատել այս գործարքը: Դրա գլխավոր պատճառը Երուսաղեմի հետ Անկարայի լարված հարաբերություններն Էին: