Վերլուծություն

Յուլյա Տիմոշենկո կամ ականավոր կնոջ կենսական ուժը

4 րոպեի ընթերցում

Յուլյա Տիմոշենկո կամ ականավոր կնոջ կենսական ուժը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին խորհրդային դաշինքի երկրներում կգտնվեն ոչ շատ կին քաղաքական գործիչներ, որոնք այնպիսի ուղի են անցել, ինչպիսին անցել Է նա, ում անվանել են նարնջագույն հեղափոխության մուսա: Խոսքը նրա մասին Է, ում, ինչպես կարծում Է Կանանց միջազգային իրավունքների լիգայի նախագահ Անի Սյուժիեն, այսօր անհրաժեշտ Է անպայմանորեն ազատ արձակել:

Յուլյա Տիմոշենկոյի մասին շատ ու տարբեր բաներ են խոսում: Սակայն ամենաանաչառ դիտորդները չեն կարող չխոստովանել, որ նախարարի պաշտոնում նրա արդյունավետ աշխատանքի շնորհիվ երկրին հաջողվեց խուսափել Էներգետիկ ոլորտում մի շարք ապօրինի համաձայնություններից: Առավել եւս, որ նրա ղեկավարության ներքո այս հատվածի եկամուտները կտրուկ աճեցին:

Անշուշտ, նրա խիզախությունը եւ ազատամտությունն անհանգստացնում են ոչ քիչ մարդկանց: Այսօր նա ներկայանում Է որպես երկրի ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընդդիմության իսկական առաջնորդ: Արժե՞ արդյոք այստեղ փնտրել այն ճակատագրի բացատրությունը, որը նրա համար պատրաստել Է ուկրաինական դատարանը:

Ինչ անուն կարելի Է տալ այն վարչակարգին, որը փորձում Է ազատվել ընդդիմադիր կնոջից եւ նրան յոթ տարվա բանտարկության Է դատապարտում «պաշտոնեական լիազորությունների վերազանցման» համար, թեեւ 2009 թվականին վարչապետ եղած ժամանակ նա Ուկրաինայի համար անտարակույս գազի շահավետ համաձայնագրեր Է ստորագրել Ռուսաստանի հետ: Այդ ի՞նչ վարչակարգ Է, որին չի հուզում Եվրամիության արձագանքը, որը միշտ ծայրահեղ զգուշությամբ Է գործել նման հարցերում, բայց այժմ համառորեն հայտարարում Է նախկին վարչապետին արդարացի վերաքննիչ դատավարություն տրամադրելու անհրաժեշտության մասին: ՉԷ՞ որ առաջին դատի ժամանակ արդարության նշույլ իսկ չկար:

Մենք բոլորս հասկանում ենք, որ, չնայած միջազգային հասարակայնության կարծիքի նկատմամբ առերեւույթ դրսեւորվող անտարբերությանը, Ուկրաինայի վարչակարգն ամենայն ուշադրությամբ Է վերաբերվում մեր ուղերձներին, հանրագրերին եւ հանդիպման խնդրանքներին:

Ոմանց կզարմանցնի, որ մենք անհանգստացած ենք մեկ կնոջ՝ Յուլյա Տիմոշենկոյի ճակատագրով, փոխանակ կետրոնանալու այլ գերակայությունների վրա, ինչպիսիք են տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամերի՝ շատ կանանց հարված հասցրած հետեւանքները կամ հեղաշրջումներն արաբական աշխարհում, որոնք, ըստ երեւույթին, նույնպես չեն հանգեցնի նրանց դրության բարելավման:

Ես կարծում եմ, որ մենք պետք Է պայքարենք այս բոլոր ճակատներում: ՉԷ որ կանանց իրավունքներն ամրապնդում են այն մարտիկների օրինակներով, որոնցից մեկն Էլ Յուլյա Տիմոշենկոն Է:

Յուլյա Տիմոշենկոն մի կին Է, որը քայլում Է գլուխը բարձր պահած: Այդպես Էր նաեւ դատական պրոցեսում, երբ նա դիմեց վկայի ցուցմունք տալու եկած վարչապետ Նիկոլայ Ազարովին. «Դուք հին ստուգված կաշառաշորթ եք, որն ավաղ, 2005 թվականին պատասխան չտվեց ամեն ինչի համար»:

Նրա ճակատագիրը կախված Է մեզնից յուրաքանչյուրից, մեր՝ որպես մեր երկրների քաղաքացիների եւ Եվրոպայի քաղաքացիների զգոնությունից:

(Le Nouvel Observateur, ֆրանսիա) Անի Սյուժիե

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում