Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ պետք չէ ընկնել էմոցիաների մեջ. ԱԳ նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի' ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ վերջերս բավական զգացմունքային հայտարարություններ հնչեցին' տպավորված ադրբեջանական քարոզչությունից: Այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի տեղափոխմանը Անվտանգության խորհուրդ, Է.Նալբանդյանը նշեց, որ եռանախագահող երկրները Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, եւ նրանք բազմիցս հայտարարել են, որ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ ոչ թե տեղափոխվի այլ հարթակներ: «Կարծում եմ' հստակ պատասխանը տրված է, եւ այստեղ կարիք չկա էմոցիաների մեջ ընկնել Ադրբեջանի հայտարարությունների պատճառով»,- շեշտեց նախարարը:

Ասել, որ Անվտանգության խորհրդի անդամ դառնալը վկայում է այն մասին, թե միջազգային հանրությունն աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, Է.Նալբանդյանի խոսքով, ճիշտ չէ: «Այսօր Ադրբեջանն ինքն է իրեն դրել փակուղու մեջ, քանի որ միջազգային հանրությունն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, որը համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը, եւ չէի ասի, որ համահունչ է Ադրբեջանի դիրքորոշմանը, քանի որ իրենք մերժում են այն հայտարարությունները, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից, որոնք էլ արտահայտում են նաեւ միջազգային հանրության կարծիքը, քանի որ այդ երկրներն ունեն ԵԱՀԿ անդամ 56 երկրների մանդատը»,- ընդգծեց նախարարը:

Նրա ներկայացմամբ' այդ կարծիքներն արտահայտվել են ամենաբարձր մակարդակում Լ'Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի շրջանակներում' Աթենքում, Հելսինկիում, Ալմաթիում եւ Աստանայում: «Իսկ Կազանի հանդիպման ժամանակ կողմերին ներկայացված փաստաթուղթը մերժվեց Բաքվի կողմից»,- հիշեցրեց ՀՀ ԱԳ նախարարը' շեշտելով, որ Հայաստանի դիրքորոշումները համահունչ են այս հայտարարություններին ու փաստաթղթերին, եւ դրանց հիման վրա մեր երկիրը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ գնալ խնդրի կարգավորմանը:

Արդյոք Ադրբեջանը պատրաստ կլինի հրաժարվել իր ռազմատենչ քաղաքականությունից, պատերազմներ հրահրելու կոչերից, ռասսայական թշնամանք հրահրելուց: Հռետորական հարց է ուղղում նախարարը' հավատ չընծայելով նման պնդումներին:

«Հայաստանը շարունակելու է իր հավասարակշիռ քաղաքականությունը թե' Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իմաստով, թե' տարածաշրջանում կայունության հաստատման, թե' այլ երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իմաստով»,- ընդգծեց Նալբանդյանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին