Սվետլանա Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության եւ մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար դերասանուհի Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նշենք, որ այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա սիրված դերասանուհու ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: