Վերլուծություն

Maariv. «Իսրայել եւ Թուրքիա. տարերային աղետներիդիվանագիտություն»

3 րոպեի ընթերցում

Maariv.  «Իսրայել եւ Թուրքիա. տարերային աղետներիդիվանագիտություն»

«Արմենպրես»-ը ներկայացնում է իսրայելական Maariv պարբերականի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիվանագիտությունը տարօրինակ գազան Է: Նա անգթորեն եւ սառնարյուն կերպով պաշտպան Է կանգնում իր շահերին՝ հնարամտորեն եւ մտածված արձագանքելով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն, ամենից հետաքրքրականը տեսնելն է, թե ինչպես են քաղաքական կոնվենցիաները հակասության մեջ մտնում մեծ ողբերգության, տարերային աղետների հետ, որոնց զոհեր են դառնում հազարավոր մարդիկ: Հենց այդ պահին է դիվանագիտությունը նետվում մարտի:

Գրեթե մեկ տարի առաջ Իսրայելի հյուսիսում այրվում Էին Քարմելի անտառները: Թուրքերն անմիջապես հաղորդեցին, որ ինքնաթիռներ են ուղարկում հրդեհի մարման համար: «Թուրքիայի օգնությունը հնարավորություն Է ընձեռում կարգավորելու հարաբերությունները երկու պետությունների միջեւ»,- հայտարարեց վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

«Տարերային աղետների դիվանագիտությունը» հենվում Է մարդկային հնագույն ինտուիցիայի վրա, որը շատ ավելի հին Է քաղաքականությունից. ըմբռնումը, որ հարեւանին վիճակված աղետը կարող Է պատահել նաեւ քեզ հետ: Ճակատագրի նման միասնությունը մերձեցման խզոր խթան Է ստեղծում: Դիվանագետները սիրում են այդ պատմական պահերը:

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները նոր որակական մակարդակի հասան 1999 թվականի երկրաշարժի ժամանակ՝ իսրայելական բանակի Թիկունքի ծառայության պատվիրակության փրկարար գործողություններից հետո: Նույն բանը տեղի ունեցավ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ այն բանից հետո, երբ Աթենքն օգնություն ցույց տվեց հարեւան երկրին: Երկու դեպքում Էլ տարերային աղետը պետությունների միջեւ մերձեցման կատալիզատոր ծառայեց: Սակայն երկրներն արդեն բարոյապես պատրաստ Էին նման մերձեցման: Վերջնական որոշման համար պահանջվում Էր խթան: Դժբախտաբար, նման «խթան» դարձավ հազարավոր մարդկանց ողբերգությունը:

Կարճաժամկետ հեռանկարում նման կարգի դիվանագիտական ջանքերն օգնում են բարելավելու հարաբերությունները երկրների, նույնիսկ' թշնամիների միջեւ: Իրանը եւ ԱՄՆ-ը քաղաքավարի երկխոսություն վարեցին Թեհրանի երկրաշարժի հետեւանքների վերացման շրջանում: Սակայն, վերջին հետազոտությունների համաձայն՝ երկարաժամկետ հեռանկարում դրանից ազդեցությունն աննշան Է:

Էրդողանը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման հնարավորության մասին խոսել Է Քարմել լեռան վրա բռնկած հրդեհի առնչությամբ: Բայց, ինչպես գիտենք, այդ ժամանակից ի վեր ոչ մի լավ բան տեղի չի ունեցել: «Մավի Մարմարա»-ի միջադեպը չի մոռացվել, Իսրայելը չի համաձայնել ներողություն խնդրել՝ Անկարայի պահանջներին համապատասխան, որը, իր հերթին, չԷր պատրաստվում զիջելու:

Այլ խոսքով՝ ամեն ինչում գերակշռում են պետությունների շահերը: Մարդասիրական օգնությունն ընդամենը մարդասիրական օգնություն Է:

Հեղինակ' Նադավ Էյալ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում