Վերլուծություն

Կառավարության գործունեության գնահատականներն այսօրվա մամուլում

3 րոպեի ընթերցում

Կառավարության գործունեության գնահատականներն այսօրվա մամուլում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կառավարության հերթական նիստն այսօր ԶԼՄ-ների ակտիվ և բազմաշերտ քննարկումների կենտրոնում է: «Հայաստանի Հանրապետությունըե առանձնացրել է առավել կարևոր թեմաները. աշխատատեղերի աճին նպաստող ծրագիր, աջակցություն անտառամերձ համայնքների բնակիչներին, կառավարությունը կաջակցի մասնավորին, գյուղացիները կստանան բնօգտագործման վճարների արտոնություն... և այլն:

Եվ որքան էլ խոսուն են կառավարության նիստի ընթացքում ընդունված որոշումների մասին տեղեկությունների վերնագրերը, տպագիր մամուլի շատ օրգանների ուշադրությանն են արժանացել օրվա այլ իրադարձություններ: «Առավոտե օրաթերթը կառավարության նիստի մասին ռեպորտաժը վերնագրել է «Արտակարգ դրություն` կառավարության շենքի մոտ. ոստիկանապետը վիրավորվել է ցուցարարների վիրավորանքներիցե: «Վիրավորվածությունից մինչև օկուպացիաե, գրել է «Հրապարակըե, զրուցելով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: «Երկիրըե նույնպես զերծ չի մնացել կառավարության նիստը փողոցից դիտարկելու գայթակղությունից, «Լիակատար մեկուսացում ժողովրդիցե: «Հայկական ժամանակըե տեղեկացնելով, որ ՓՄՁ-ներին կտրամադրվի 5 մլն դոլար, իսկ «Նաիրիտինե` 400 մլն դոլար վարկ, կրկին «ծանրացել էե ՀՀ 2012թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների փաթեթի վրա, որն, իբր, կառավարությունը հույժ գաղտնի է պահել: «Բայց ինչո՞ւ ոչ ստվերըե, հարցրել է «Օրակարգըե, անդրադառնալով 2012թ. պետբյուջեի 101 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքերի խնդրին: Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցի մտքերից մեկը ոմանց խիստ անհանգստացրել է: Դրանք ընթերցողին փոխանցել է «Իրավունքըե. «Գուրգեն Արսենյանը որևէ տաշտակի, վեդրոյի կամ որևէ այլ սեղանի մոտ հայտնվելու նպատակ չունիե, Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ «Կոտրած տաշտակի առջև կհայտնվեն նրանք, ովքեր անզուսպ են ու անկուշտե: Առավել անզուսպ է արտահայտվել «Երկիրըե. «Հոխորտանք` վախի՞ցե, նույն համարում տպագրելով նաև ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանի խոսքն այն մասին, որ «վարչապետը ոչ թե զգուշացրել է, այլ հորդորելե: Վարչապետի հորդորը այլ կերպ է հուզել ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակին, ով, «Հայացքե օրաթերթի մատուցմամբ, կառավարության ղեկավարին պատասխանելու համար դիմել է Աստվածաշնչի օգնությանը: «Օրակարգնե էլ վարչապետին հորդորել է ՀՀԿ կրծքանշանի փոխարեն վարչապետի իր գործառույթներն իրականացնելիս կրել Հայաստանի զինանշանը կամ դրոշը պատկերող կրծքանշան:

Երևանի քաղաքապետի հրաժարականը «Հայկական ժամանակիե մատուցմամբ ցնծություն է առաջացրել կրպակատերերի շրջանում, «Ժողովուրդնե էլ հակված է պնդել, որ ներիշխանական լարվածությունը շարունակվում է, և ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները շարունակվում են մնալ լարված:

Ըստwww.gov.am

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում