ՀՀ նախագահը ներկա գտնվեց Ապարանի բժշկական կենտրոնի բացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում այսօր առավոտյան ներկա գտնվեց Ապարանի բժշկական կենտրոնի բացմանը, ծանոթացավ կենտրոնի շտապ օգնության կայանի, պոլիկլինիկայի, անհետաձգելի բուժօգնության, վիրահատական եւ վիրաբուժական, հետվիրահատական, ինտենսիվ բուժման ու այլ բաժանմունքիների պայմաններին: Կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացանում» վարկային ծրագրի շրջանակում: Ապարանի բժշկական կենտրոնը կազմավորվել է Ապարանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միաձուլման արդյունքում: Հիվանդանոցի մահճակալային ֆոնդը կրճատվել 110-ից մինչեւ 50-ի: Բոլոր հիվանդանոցային ու պոլիկլինիկական ծառայությունները, բացառությամբ հակատուբերկուլոզային բաժանմունքի, տեղակայվել են բժշկական կենտոնի հիմնական մասնաշենքում: Ծրագրի արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, կատարվել են տանիքի ծածկի տեղադրման, արտաքին պատերի հարդարման եւ արտաքին լուսավորության աշխատանքներ:

Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ծրագրի շրջանակներում հիվանդանոցը հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով' նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, աղտորոշման բաժանմունքի եւ այլ սրահների համար: Մատակարարվել է նաեւ նոր բժշկական եւ կենցաղային կահույք' հիվանդասենայկների, բժիշկների սենայկների , հետազոտման ու միջամտության սենյակների կահավորման համար:»Կենտրոնի բացումը համապատասխանում է ՀՀ նախագահի' մարզերի համաչափ զարգացման ծրագրին»,- ասաց նախարար Հարություն Քուշկյանը' հավելելով, որ անցյալ տարի եւս Հայաստանի մարզերում բացվել են 5 խոշոր բժկական հիմնարկներ: Նախարարը նշեց, որ բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրերը շարունակական են լինելու:

Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը նշեց, որ հիվանդանոցային հատվածի առաջին հարկում տեղակայվել են պլանային ու անհետաձգելի դեպքերի նախատեսված ընդունարանը' բուժօգնության տրամադրման բոլոր հնարավոր միջոցներով, ընդհանուր թերապեւտիկ ու մանկաբուժական բաժանմունքները, ինտեսնսիվ թերապիայի բաժինը: Ծրագրի շրջանակներում հիմանորոգվել է նաեւ Ապարանի բժշկական կենտրոնի դիահերձարանի շենքը. տեղադրվել է նոր գեներատոր, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը, կատարվել արտաքին եւ ներքին ջրահեռացման դրենաժային համակարգի անցկացման աշխատանքներ:

Նշենք, որ Ապարանի բժկական կենտրոնում ներկայում աշխատում են 38 բժիշկ, 76 միջին բուժաշխատող: ՀՀ կառավարության եւ Համաշխարահային բանկի կողմից իրականացված ընդհանուր ներդրումները Ապարանի բժշկական կենտրոնում կազմում են շուրջ 1 միլիարդ 214 միլիոն 602 հազար դրամ:

Հայերեն English Русский

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին