Կառավարության գործունեության գնահատականներն այսօրվա մամուլում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված լրագրողների հարցերին և կառավարության ղեկավարի պատասխաններին անդրադարձել են գրեթե բոլոր լրատվամիջոցները. «ՀՀԿ-ն է լինելու քաղաքական համախմբող ուժը» («Հայաստանի Հանրապետություն»), «Վարչապետն ուղնուծուծով դարձել է հանրապետական» («Առավոտ»), «Կոտրած տաշտակի, Չերչիլի եւ ամորձատման մասին» («Հայացք»), «Գերագնահատում է ինքն իրեն» («168 ժամ»), «Երեկվա ԱԺ հարցուպատասխանը» («Նովոյե վրեմյա»): «Հայկական ժամանակը» ՀՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ վարչապետի դիտարկումները գնահատել է որպես «ամենաուղիղ ձևով» սպառնալիք «Գագիկ Ծառուկյանին և վերջինիս ղեկավարած կուսակցությանը»: «Հրապարակը» հարցրել է' «Ծառուկյանը հայտարարություն չի արել. ո՞ւմ տաշտակը կկոտրվի»: «Հայաստանի Հանրապետությունն» անդրադարձել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիի հայտարարությանը, որ «այս տարեվերջին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4.5 տոկոս» և որ «կարևորում է կառավարության կողմից իրականացվող ջանքերը»' ուղղված Հայաստանի տնտեսության «դիմադրողականությունը բարձրացնելուն»: ՀԲ ներկայացուցչի գնահատականներին և Հայաստանի ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի իրականացման նպատակով ՀԲ կողմից և 18 մլն դոլար վարկի հատկացման թեմային արձագանքել են նաև «Ազգը», «168 ժամը», «Օրակարգը» («Այս մի քանի օրում բան չի փոխվել. Հայաստանը շարունակում է խոցելի մնալ»):

«Նոր բյուջեն մեծապես կախված է հնի կատարողականից» գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի կատարման մասին իր տեսակետն է հայտնել «Հայոց աշխարհը» և հավելել, որ ամենայն հավանականությամբ նոր բյուջեի նախագիծը «վերջնական տեսքի կգա... դեկտեմբերի սկզբին»: «Ժամանակին» շարունակել է հետաքրքրել ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի հետ կապված' եվրոպական երկրների առարկությունները անգամ այն պարագայում, երբ կառավարության ղեկավարը երեկ խորհրդարանում հայտարարել է, որ համաձայնագրի վերաբերյալ չի հայտնվել «որևէ առարկություն»: «Հայկական ժամանակի»' «հաջորդ տարվա բյուջեի կատարման» նպատակով ակնկալվող փոփոխությունների համառ որոնումները հանգեցրել են հերթական տարօրինակ հետևությանը, ըստ որի «կառավարության առաջարկած փոփոխություններով հարկային բեռը ամբողջությամբ ընկնում է գնորդների վրա», քանի որ, օրինակ, «ենթաակցիզային ապրանքների շարքում» նախատեսված է «ներառել ավտոմեքենաների շարժիչների յուղը»: «Երկիրըե 2012թ. բյուջեին անդրադարձել է գրելով, թե «գայլի սիրտ պետք է կերած լինի կառավարությունը, որ այդքան ծախսեր է նախատեսում» ֆինանսական գլխավոր փաստաթղթում, «չիմանալով, թե որտեղից է փող ճարելու անհրաժեշտ մուտքերն ապահովելու և բյուջեն կատարելու համար»: «Ժողովուրդը» կանխատեսել է, որ կառավարության այսօրվա նիստում քննարկվող «Հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծի փաթեթը կհաստատվի և կուղարկվի խորհրդարան, ինչը նախատեսում է հաջորդ տարվա համար «հարկային մուտքերն ավելացնել մոտ 110 մլն դրամի չափովե և... օլիգարխները կրկին կպլստան»:

Ըստ www.gov.am

Հայերեն Русский

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը