Վերլուծություն

Կառավարության գործունեության գնահատականները մամուլում 26.10.2011

3 րոպեի ընթերցում

Կառավարության գործունեության գնահատականները մամուլում 26.10.2011

«Առավոտըե տեղեկացրել է, որ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սեփական նախաձեռնությամբ պատրաստվում է հանդիպել ընդդեմ Թռչկանի ջրվեժի վրա կառուցվող ՀԷԿ-ի բողոքի ակցիաներ իրականացնող խմբի հետ, իսկ թերթը խոստացել է «օրինախախտումների մասին «պարզաբանումներե ներկայացնել վաղվա համարում: «Հայկական ժամանակըե անդրադարձել է այս տարվա 9 ամիսների բյուջեի կատարողականի վերաբերյալ ֆինանսների նախարարության երեկվա հրապարակմանը (99.9 տոկոս) և... դարձյալ ակնհայտ համարել, որ «հարկահավաքման ոլորտում վիճակը լավ չէե, «մինչ հայ հանրությունը քննարկում է, թե ինչպես են հաջորդ տարի 101 միլիարդ դրամով ավելի հարկեր հավաքելուե:

Մի այլ հրապարակման մեջ թերթը, ասես շարունակելով «հարկերի թեմանե, հավելել է, թե իբր «ԱԺ պատգամավորներն արդեն երկու օր է անթաքույց ապշանքովե են ուսումնասիրում Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «սեփականությունների ցանկըե, և թե իբր «ցանկը գալիս է ապացուցելու, որ «մեր եկեղեցին... զբաղված է բիզնեսով, ու վարչապետ Տիգրան Սարգսյանն ուզում է, որ այդ բիզնեսը չհարկվիե: «Եկեղեցական հարկերի թեմայինե իր «առանձնահատուկե մոտեցումն արտահայտել է նաև Հրանտ Բագրատյանը երեկվա ասուլիսում: Ըստ «Ազգիե ՀՀ նախկին վարչապետը Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնությունների տրամադրումը համարել է «բացարձակ հիմարությունե, քանի որ նրա «պատմագիտական գիտելիքներիե տեսանկյունից «Աշակունիների կործանման պատճառներից մեկն էլ եկեղեցու անչափ հզորացումն էրե: Բագրատյանի ասուլիսին արձագանքել են նաև «Երկիրըե և «Հայացքըե, որին առանձնապես «հուզել ենե նախկին վարչապետի տխուր, անգամ սարսափազդու հայտարարությունները. «լրիվ ցնցված-պրծած ենքե, «լրիվ մեռած ենքե, «Հայաստանի բնակչության 65%-ը խրոնիկ թերսնման մեջ էե: Նույն «Հայացքըե մի այլ հրապարակման մեջ փորձել է պարզել գազի սպասարկման ծառայություններ իրականացնող «Էյ-ի-Ջիե ՍՊԸ գործունեության մանրամասները և իր հռետորական հարցն ուղղել է «նաև վարչապետինե' «Ում ջանից է հանվում մոտ մեկուկես միլիարդ դրամըե:

Ըստ «Ազգիե «Հայրիկյանը սատարելու է ՀՀԿ-ին, մյուսները դեռ չեն կողմնորոշվումե: «Ժողովուրդիե կարծիքով' ՀՀԿ-ում իբր ձևավորվում են նախագծեր, որոնք թույլ կտան հաջորդ «գումարման ԱԺ բերելե Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի և «նմանատիպ կուսակցությունների մեկ երկու անդամներիե, իսկ «Ազգային ժողովրդավարների միավորումը... բոլորովին այլ նախագիծ էե: «Հայոց աշխարհըե ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականության և Հայաստանում դրա ազդեցության վերաբերյալ ԲՀԿ-ական խորհրդարանական Վարդան Բոստանջյանի հետ զրույցը հրապարակել է «Ճգնաժամից մեզ կպաշտպանի թույլ տնտեսությունըե խորագրով:

Ըստ ՀՀ Կառավարության www.gov.am կայքէջի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում