Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես եւ սիմպոզիում` Ալեքսանդրիայի գրադարանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդրիայի Ալեքսանդրինա գրադարանում վաղվանից' սեպտեմբերի 27-ից մինչեւ սեպտեմբերի 29-ը կանցկացվի Մերձավոր Արեւելքի երկրների եւ դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը նվիրված չորրորդ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: Սիմպոզիումի շրջանակներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ, նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա գրքի հանրահռչակմանը նվիրված եւ գրքին առնչվող բոլոր կարեւոր միջոցառումներին: «Նմանատիպ քաղաքականությունը կօգնի, որպեսզի հնարավորինս շատ խոսվի հայ գրքի, գրականության եւ նրա առանձնահատկությունների մասին»,- ասաց Ա. Պողոսյանը:

Մերձավոր Արեւելքի լեզուներով եւ երկրներում հրատարակչության ու տպագրության պատմությանը նվիրված միջազգային սիմպոզիումին Հայաստանից կմասնակցեն Երեւանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի' Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:

Այդ օրերին գրադարանի տնօրինության առաջարկով հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված' Ալեքսանդրինա գրադարանում կանցկացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նմուշներ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ու Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հավաքածուներից:

Հայերեն English

Դատախազությունը պահանջում է «Երևանի թիվ 110 մանկապարտեզ»-ի նախկին տնօրենից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ