Ս. Օհանյան. «Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները` տգիտությունից»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը եւ առկա խնդիրները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ ռազմակրթության ոլորտում բարեփոխումները զինված ուժերի առաջնահերթություններից են: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Ամենամեծ փորձանքները ծնվում են անգիտությունից, իսկ ողբերգությունները' տգիտությունից: Ուսյալ եւ մեթոդապես գրագետ սպան բռնություն չի կիրառում, եւ նրա ենթակա ստորաբաժանումում միջանձնային փոխհարաբերությունների խախտումների հավանականությունը շատ փոքր է: Հոռի բարքերը, բռնության երեւույթը պետք է ընկալենք որպես բանակին ուղղված մարտահրավեր, որը պետք է ընդունել եւ հաղթահարել: Բանակը պետք է հաղթի ոչ միայն սահմանում. այն իր ներքին առօրյայում նույնպես ձախողումներ չպետք է ունենա: Վերջին արտակարգ դեպքերը թույլ են տալիս եզրակացնել, որ գրագետ եւ կիրթ սպաներ ունենալու դեպքում հնարավոր կլիներ խուսափել շատ արատավոր երեւույթներից: Ներկայումս ՀՀ ռազմական կրթության բնագավառում կատարվող բարեփոխումները նպատակաուղղված են ժամանակակից բանակների զինծառայողներին բնորոշ որակական հատկանիշներով օժտված սպայական կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը եւ որակավորման բարձրացմանը»

Հայերեն English Русский

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն

Մարդ, որը զգացել է ժողովրդի հոգին. «Կոմիտասը» տիկնիկային ներկայացումը նորովի կբացահայտի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին

100-ից ավելի բժիշկներ մեկ բեմում. World Doctors Orchestra-ն և Սերգեյ Խաչատրյանը Երևանում հանդես կգան բարեգործական համերգներով