Երեւանի քաղաքապետը մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Նիսում կազմակերպված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվել է Ֆրանսիայի Հանրապետության Նիս քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սեւակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ իր ելույթում Երեւանի քաղաքապետն ընդգծել է Հայաստանի եւ Ֆրանսիայի, հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ օրեցօր ամրապնդվող եւ ընդլայնվող բարեկամական եւ գործընկերային կապերի կարեւորությունը: «Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 20-ամյակը, պետք է արձանագրենք, որ հայ- ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այդ համատեքստում շատ կարեւոր է համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաեւ երկու երկրների քաղաքների միջեւ։ Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների, մասնավորապես' Նիսի միջեւ գործակցությունն անհրաժեշտ է առավել կառուցողական մակարդակ տեղափոխել», - նշել է Կարեն Կարապետյանը։

Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիսի Հայաստանի հրապարակում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սեւակի հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը։ Իր ելույթում Երեւանի քաղաքապետը շնորհակալություն հայտնելով Նիսի քաղաքային իշխանություններին եւ, ի դեմս նրանց, Ֆրանսիայի կառավարությանը, հայ ժողովրդի եւ մասնավորապես ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար, մասնավորապես նշել է. «Հայ–ֆրանսիական հարաբերությունները մեր՝ հայերիս համար, յուրահատուկ տեղ ունեն։ Չկա մի հայ, որ հարգանքով չվերաբերվի Ֆրանսիային ու ֆրանսիական ժողովրդին եւ երախտագիտությամբ չգնահատի փաստը, որ 2001թ. ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց եւ դատապարտեց 1915–ի հայոց ցեղասպանությունը»:

Այցի ընթացքում քաքաղաքապետը այցելել է Նիսի Հայ Առաքելական Սուրբ Աստավածածին եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, նա եղել է նաեւ տեղի հայկական վարժարանում, ուր ծանոթացել է վարժարանի պայմաններին եւ կրթական ծրագրերին։

Հայերեն Русский

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»