Գ. Պետրոսյան. «Հայ-թուրքական արձանագրությունները մեկն են այն 166 միջազգային պայմանագրերից, որոնք վերադարձել են Թուրքիայի խորհրդարան»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական մամուլը Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումը' խորհրդարանի օրակարգ վերադարձնել Հայ-թուրքական արձանագրությունները, որակեց որպես «քայլ' ուղղված Հայաստանին»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը' հավելելով, որ նախարարների խորհրդի որոշումն իրականում միայն հայ-թուրքական արձանագրություններին չի վերաբերում, քանի որ խորհրդարանի օրակարգ են վերադարձվել 166 միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր:

«Այդ պայմանագրերն ու համաձայնագրերը ժառանգություն էին մնացել դեռեւս Թուրքիայի նախկին խորհրդարանից, որոնք սպասել էին ազգային մեծ ժողովի վավերացմանը: Այժմ Թուրքիան արտաքին քաղաքականությունում լուրջ խնդիրների առջեւ է կանգնած, որոնց թվում են հարաբերություններն Իրանի, Սիրիայի, Կիպրոսի ու Իսրայելի հետ: Ելնելով այդ հանգամանքից' Թուրքիային ձեռնտու չէ եւս մեկ տարածաշրջանային լարվածություն»,- նշեց Գ. Պետրոսյանը' հավելելով, որ այդ ենթատեքստով էլ պայմանավորված' Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մյուս պայմանագրերի ու համաձայնագրերի հետ միասին խորհրդարան վերադարձնել նաեւ հայ-թուրքական արձանագրությունները:

«Միաժամանակ հարկավոր է ընդգծել, որ Թուրքիան խուսափում է դիմել կտրուկ քայլերի ու վերջնականապես «թաղել» արձանագրությունները: Դրանք ուղարկելով խորհրդարան' պաշտոնական Անկարան միջազգային ասպարեզում հնարավորություն է ստանում նորից մանեւրելու»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում