Հասարակական

Լ. Ալավերդյան. «Անկախությունն ինձ համար բարձրագույն արժեք է»

2 րոպեի ընթերցում

Լ. Ալավերդյան. «Անկախությունն ինձ համար բարձրագույն արժեք է»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անկախությունն ինձ համար եղել է ու կա բացարձակ, բարձրագույն արժեքներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը' նշելով,որ դա վերաբերում է թե մարդու անկախությանը, թե մարդկային խմբերի, թե երկրի: «Ես խոնարհվում եմ ժողովրդի առջեւ, ոչ միայն զոհվածների, այլեւ բոլոր այն մարդկանց, ովքեր կարողացել են անկախության ճանապարհի հիմնական ծանրությունը վերցնել իրենց ուսերին»,-ասաց Լ. Ալավերդյանը' նշելով, որ այս առումով պետք է հիշել ոչ թե քաղաքական ուժերի կամ առանձին անհատների, այլ մարդկանց, որոնց անունները հաճախ անգամ չգիտենք:

ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն առանձնացրեց անկախության շրջանի երկու ամենախոշոր ձեռքբերումները. Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որի համար մենք «թանկ գին ենք վճարել, որը, սակայն, մեզ հույս է ներշնչում, որ հետագայում մենք մեր նպատակներին հասնելու ենք» եւ ժողովրդավարություն: «Շատ երկրներո տարիներ շարունակ աշխատում են, կերտում ժողովրդավարություն. մենք, լինելով երիտասարդ երկիր, հասել ենք մեծ առաջընթացի: Մեզ համար այլեւս փակ հարցեր եւ թեմաներ չկան. ամեն ինչի մասին խոսվում է ազատորեն. ես դա շատ եմ գնահատում»,-ասաց Կ. Աճեմյանը:

ՀՀԿ անդամը նաեւ անդրադարձավ զորահանդեսին: Նրա խոսքով' ոչ մարտունակ, ոչ կարգապահ բանակն այդպիսի զորահանդես չէր կարող կազմակերպել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում