Եկեղեցիների Եվրոպական խորհրդի Կենտրոնական կոմիտեի ժողով` Պրահայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-24-ը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում տեղի է ունեցել Եկեղեցիների Եվրոպական խորհրդի Կենտրոնական կոմիտեի ժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ժողովին քննարկվել են ԵԵԽ-ի ապագա գլխավոր քարտուղարի ընտրությանը եւ 2013-ին Բուդապեշտում կայանալիք ԵԵԽ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ խորհրդի անդամ Եկեղեցիների ներկայացուցիչներին ներկայացվել է ԵԵԽ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

ԵԵԽ կենտրոնական կոմիտեի անդամները նաեւ հադիպում են ունեցել Չեխիայի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիների առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու ուղղությամբ համատեղ առաքելություն իրականացնելու վերաբերյալ մի շարք խնդիրներ:

ԵԵԽ Կենտրոնական կոմիտեի ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը:

Հայերեն English Русский

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան

Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ

Թրամփը և Փեզեշքիանը ստորագրել են հրադադարի մասին փոխըմբռնման հուշագիրը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն

Մարդ, որը զգացել է ժողովրդի հոգին. «Կոմիտասը» տիկնիկային ներկայացումը նորովի կբացահայտի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրին

100-ից ավելի բժիշկներ մեկ բեմում. World Doctors Orchestra-ն և Սերգեյ Խաչատրյանը Երևանում հանդես կգան բարեգործական համերգներով