Հայկական պատվիրակությունը պատրաստվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պատվիրակությունը նախապատրաստվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 5-ին Դուբրովնիկում մեկնարկող աշնանային նստաշրջանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը' հավելելով, որ մինչեւ աշնանային նստաշրջանի մեկնարկը, հայկական պատվիրակությունը նամակագրության մեջ կմտնի Կոպենհագենում գտնվող ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի հետ,որտեղից կտեղեկացնեն նաեւ պատվիրակության կողմից որդեգրելիք հիմնական մոտեցումների մասին: «Մենք դեռեւս պատրաստվում ենք, եւ մեր դիտարկումները կանենք. դեռ ժամանակ կա»,- նշեց Ա.Սաֆարյանը:

Հայկական պատվիրակության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կազմակերպվելու են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ: «Եթե այս քննարկումը նպատակ է հետապնդում ներդրում ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ապա դա ողջունելի նախաձեռնություն է»,- նկատեց Ա.Սաֆարյանը:

Քննարկումը նախաձեռնել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմյուն: Քննարկման ընթացքում ելույթներով հանդես են գալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ռուս համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ԵԱՀԿ դաշտային առքելության ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները:

«Ես վստահ չեմ, որ դրանից հետո ծավալվելիք քննարկումները կարող են դրական ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա, եթե դրանք բերեն դիրքորոշումների նոր բեւեռացման»,- մտահոգություն հայտնեց Ա.Սաֆարյանը' շեշտելով, որ այնուամենայնիվ, ԵԱՀԿ ԽՎ-ն պարտավոր է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանի որ ունի նաեւ լիազոր ներկայացուցիչ' ի դեմս Հարավային Կովկասում եւ ԼՂ հակամարտության հարցով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի: «Կարծում եմ' նրա առաքելությանը մենք պարտավոր ենք ամեն կերպ նպաստել»,- հավելեց պատգամավորը:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին