Մշակույթ

Շ. Ազնավուրի տուն-թանգարանի բացումը` հոկտեմբերին

1 րոպեի ընթերցում

Շ. Ազնավուրի տուն-թանգարանի բացումը` հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Կասկադ» համալիրի ձախակողմյան մասում հոկտեմբերին կբացվի աշխարհահռչակ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի շենքի կառուցումն ավարտված է, այժմ ընթանում են բարեկարգման, ինչպես նաեւ ներքին հարդարման աշխատանքները:

Անդրադառնալով «Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք սպասվում է տուն-թանգարանի բացման արարողությանը Շ. Ազնավուրի մասնակցությունը, լրատվական վարչությունից պատասխանեցին, որ շանսոնյեն դեռեւս շինարարության ընթացքում եղել է թանգարանում եւ հավանության արժանացրել այն: Ինչ վերաբերում է թանգարանի բացման կոնկրետ օրվան եւ մասնակիցներին, այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում