«ԱրմենՏել»-ը տուգանվեց 100 մլն դրամի չափով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշեց «ԱրմենՏել» ընկերությանը տուգանել 100 մլն դրամի չափով՝ շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար: Ինրպես նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, վարույթի հարուցումից հետո «ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է իրենց ու տեղեկացրել, որ ընդունում է իրավախախտման փաստը՝ պարտավորվելով սեղմ ժամկետում վերացնել այն: Այդ նպատակով հանձնաժողովը սահմանել է երկշաբաթյա ժամկետ՝ միաժամանակ ընկերությանը տալով խիստ նախազգուշացում:

Նշենք, որ «Յուքոմ» ընկերությունը «ԱրմենՏելի» դեմ դիմում-բողոք էր ներկայացրել հանձնաժողով՝ դժգոհություն հայտնելով ընկերության գործունեության դեմ:

Խնդիրն այն է, որ «ԱրմենՏելը» իր բջջային ցանցից դեպի «Յուքոմ» ընկերության ֆիքսված ցանց կատարվող զանգերի սակագինը սահմանել է 99 դրամ՝ բոլոր սակագնային պլանների դիմաց, մինչդեռ իր ֆիքսված ցանց զանգահարելու դեպքում 1 րոպեի արժեքը, կախված սակագնային պլանից, կազմում է 29,99 դրամ, 39 դրամ եւ 59 դրամ: «Յուքոմ» ընկերությունը Հանձնաժողովին տեղեկացրել է, որ «ԱրմենՏելի» նման գործելաոճը առաջացնում է բաժանորդների դժգոհությունը՝ խոչընդոտելով շուկայում առողջ մրցակցային մթնոլորտի ձեւավորմանը, ու ստիպում է բաժանորդներին հրաժարվել իրենց կողմից առաջարկվող ծառայություններից:

Հանձնաժողովն ամրագրել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը սահմանել է խտրական գներ՝ առաջացնելով մրցակցային անհավասար պայմաններ:

«ԱրմենՏել» ընկերությունը ընդունել է նախորդ իրավախախտումների փաստը եւս ու պատրաստակամություն է հայտնել վճարելու տուգանքը:

«ԱրմենՏել» ընկերությունը միջնորդությամբ դիմել է Հանձնաժողովին եւ տեղեկացել, որ նախորդ որոշումներով ամրագրված խախտումներն ամբողջովին վերացվել են, ինչը նշանակում է, որ ընկերությունն ըստ էության ընդունում է այն փաստը, որ իրավախախտում է կատարել:

Նշենք, որ Հանձնաժողովի կողմից «ԱրմենՏելի» նկատմամբ տուգանք սահմանող նախորդ 2 որոշումներն էլ, որոնցից մեկը կայացվել է գերիշխող դիրքի չարաշահման, իսկ մյուսը՝ անբարեխիղճ մրցակցության համար, վիճարկվել են դատական կարգով: Սակայն ընկերությունը տեղեկացրել է, որ հրաժարվում է բոլոր դատական հայցերից եւ պատրաստակամ է վճարելու տուգանքները: Ի դեպ, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը Վարչական դատարանը թողել է անփոփոխ՝ այն համարելով հիմնավոր եւ իրավաչափ:

Այսպիսով, Հանձնաժողովի 2 որոշումներով «ԱրմենՏել» ընկերությունը պետբյուջե կվճարի 100 մլն դրամ գերիշխող դիրքի չարաշահման եւ 500 հազար դրամ՝ անբարեխիղճ մրցակցության համար:

Հիշեցնենք, որ անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ տուգանքը կիրառվել է նախորդ տարի՝»Hi-Line» ծառայության վերաբերյալ գովազդվող տեղեկատվության եւ ծառայության տրամադրման իրական պայմանների միջեւ ակնհայտ անհամապատասխանության հետեւանքով: Հանձնաժողովի նիստին ներկա ընկերության ներկայացուցիչները այն ժամանակ որոշումը որակեցին անհիմն, սակայն այսօր ոչ միայն ընդունում են իրավախախտման փաստը, այլեւ պարտավորվում են հետագայում բացառել նման գործելաոճը:

Իր գործունեության ընթացքում Հանձնաժողովը տարբեր իրավախախտումների համար բազմիցս է տուգանել «ԱրմենՏել» ընկերությանը:

Հայերեն English

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են