Ս. Օհանյան. «Զորահանդեսով չի որոշվում Զինված ուժերի մարտունակությունը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեպտեմբերի 21-ին մենք հասարակությանը կներկայացնենք 20 տարիների ընթացքում մեր ունեցած ձեռքբերումները: Դրա մեջ կարեւոր մաս է կազմում զինվորների պատրաստությունը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք սեպտեմբերի 21-ի զորահանդեսը պատասխան կլինի հուլիսի 26-ին Բաքվում կայացած շքերթին'նախարարը նշեց' զորահանդեսով չէ, որ պետք է որոշվի ԶՈւ-ի մարտունակությունը. այն մենք ցույց ենք տվել Արցախյան ազատամարտի օրերին: Նախարարի խոսքով' Ադրբեջանն ապագորեն սպառազինվում է, սակայն Հայաստանը եւս համալրում է իր սպառազինությունները: «Սակայն մենք նաեւ բարձրացնում ենք մեր զինվորների պատրաստությունը»,- նկատեց նա: Նախարարի խոսքով' ցանկացած տեխնիկա դառնում է մետաղյա ջարդոն, եթե զինվորը չունի համապատասխան պատրաստվածություն: Ս. Օհանյանն անդրադարձավ նաեւ ԶՈւ-ում հոգեւոր ծառայությանը եւ նշեց, որ սեպտեմբերի 21-ի զորահանդեսին մասնակցելու է հոգեւորականների զորագունդ:

Հոգեւոր ծառայությունը ՀՀ ԶՈւ-ում ներդրվել է 1997 թ-ին: Վերջին տարիներին, նախարարի խոսքով, հայ հոգեւորականները շարունակել են պատմական բարի ավանդույթ հանդիսացող' զինվորականության եւ հոգեւորականության կապը: Ս. Օհանյանը կարեւորեց հոգեւոր ծառայությունը նաեւ զիվորների դաստիարակության առումով' նշելով, որ դա ամրապնդում է մարտական ոգին:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին