Մշակույթ

«Yerevan summer music» երգի փառատոն` Ազատության հրապարակում

1 րոպեի ընթերցում

«Yerevan summer music» երգի փառատոն` Ազատության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Ազատության հրապարակում օգոստոսի 26-28-ը կանցկացվի «Yerevan summer music» երգի փառատոնը: Փառատոնին կմասնակցեն նաեւ վրացի ռոքերների «Tako and Green-Mama» խումբը, որը Երեւանում հանդես կգա 45 րոպեանոց ծրագրով:

Ինչպես «Ամենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի կազմակերպիչ, երաժիշտ Վարդան Գրիգորյանը, փառատոնին կմասնակցեն նաեւ ռոք խմբեր Հայաստանից, Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից: Նրա խոսքով' հիմնական նպատակն ամառվա շրջանում ուրախ եւ հետաքրքիր տրամադրություն ստեղծելն է: «Աշխարհի յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր պետք է ունենա ամառային երաժշտության փառատոն»,- ասաց նա' հավելելով, որ փառատոնի անցկացումը կօգնի տոնական տրամադրություն ստեղծել քաղաքում, ինչպես նաեւ նոր շփումների առիթ հանդիսանալ երաժիշտների միջեւ:Ըստ Վ. Գրիգորյանի' իրենց համար առաջին հերթին կարեւոր է որակյալ երաժշտություն մատուցելը, հետաքրքիր միջավայր ստեղծելը:

Փառատոնը բաղկացած կլինի 12 համերգներից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում