Հասարակական

Արիտունցիները հանդիպել են Մոնթեի զինակից ընկերների հետ

2 րոպեի ընթերցում

Արիտունցիները հանդիպել են Մոնթեի զինակից ընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունը, զուգակցելով «Մեր մեծերը» եւ «Արի տուն» ծրագրերը, Աղվերանի «Կարին» ճամբարում օգոստոսի 18-ին կազմակերպել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի զինակից ընկերների'Ալեք Ենիգոմշյանի, Հրայր Կարապետյանի, Մարտիրոս Ժամկոչյանի եւ Էդիկ Բաղդասարյանի հանդիպումը «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի Մոնթե Մելքոնյանի անունն ընդգրկված է ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրում, որի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքի համայնքներում:

Հերոսի ընկերները սփյուռքահայ երիտասարդներին ներկայացրել են վերջինիս կենսագրությունը, պատմել հետաքրքիր դրվագներ նրա կյանքից:

Ցուցադրվել է Մոնթեին նվիրված վավերագրական ֆիլմ, որից հետո հյուրերը պատասխանել են երիտասարդների հարցերին:

«Մենք' բոլորս, պետք է վառ պահենք Մոնթեի հիշատակը. պետք է ապրենք Հայրենիքով, հզորացնենք այն»,- ասել է Էդիկ Բաղդասարյանը:

Հանդիպման ավարտին մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են լեգենդար հերոսի անմահ հիշատակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում