Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը մոտ է առաջատարին

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը մոտ  է  առաջատարին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի գրոսմայստեր, ՀՀ չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն այսօր սեւ ֆիգուրներով հաղթել է գերմանացի Նիկոլաս Հուբերբեթին Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 7-րդ փուլում եւ վաստակելով 6 միավոր' մոտեցել է առաջատարին' իտալացի Աքսել Ռոմբալդոնիին: Վերջինս ունի 6,5 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ի դեպ, Ա. Ռոմբալդոնին այսօր կորցրել է իր առաջին կես միավորը Հայաստանի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանի հետ մրցավեճում: Ս.Տեր-Սահակյանը ոչ- ոքի է խաղացել առաջատարի հետ սեւերով: Նա, վաստակելով 5,5 միավոր 7 հնարավորից, այժմ զբաղեցնում է 4-րդ տեղն այս մրցաշարում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում