Ըստ Տ. Սարգսյանի` հայ գործարարների կողմից այլ երկրում բիզնեսի հիմնումը տնտեսագիտական գործառույթ է եւ վտանգավոր չէ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մանրակրկիտ ուսումնասիրում է կապիտալ հոսքերը, մեր երկրի վճարային հաշվեկշիռը: Կապիտալի արտահոսքի տեսանկյունից մենք ահագնացող երեւույթներ չունենք: Օշականում Հայաստանի գրողների միության արտագնա նիստի ժամանակ, պատասխանելով մտավորականներին հուզող հարցերին, այս մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը, իհարկե, չբացառեց, որ կան դեպքեր, երբ մեր հայրենակիցները, չնայած որ իրենց եկամուտները վաստակում են Հայաստանում, գործարաններ են կառուցում ոչ թե մեր երկրում, այլ դրսում, բայց մյուս կողմից, ըստ Տ. Սարգսյանի, վարելով ազատական քաղաքականություն, կառավարությունը չի կարող հայ գործարարների վրա դնել սահմանափակումներ' ինչպես նրանք կառավարեն իրենց ֆինանսական հոսքերը:

«Կա հետեւյալ փաստարկը. մեր գործարարները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկեն իրենց ռիսկերը, որը բխում է հենց մեր երկրի շահերից: Եթե ՀՀ-ում իրենց բիզնեսը կազմակերպող տնտեսվարողներն ունենան ավելի դիվերսիֆիկացված բիզնեսներ, ապա դա կապահովի մեր երկրի տնտեսական կայունությունը: Շատերին մտահոգում է այն հանգամանքը, որ մեր հայրենակիցները Հայաստանի փոխարեն ներդրում են կատարում Վրաստանում: Մենք այդ խնդիրը դարձրեցինք մանրակրկիտ ուսումնասիրության առարկա, ընդ որում' Վրաստանի իշխնությունների հետ ունեցանք համաձայնություն. նրանք մեզ հետ կկիսվեն տեղեկատվությամբ' որոնք են այդ բիզնեսները: Ես հանդիպումներ եմ ունենում այդ մարդկանց հետ, հետաքրքրվում բիզնեսի տեղափոխման պատճառներով: Չի եղել որեւիցե դեպք, որտեղ չլինի խելամիտ տնտեսագիտական շարժառիթ»,- ասաց Տ. Սարգսյանը: Օրինակ' վարչապետը հանդիպել է դեղագործության բնագավառի հայ տնտեսավարողների հետ, ովքեր Վրաստանում դեղագործական հումքի մշակման հարթակ են ստեղծում: Նրանք բացատրել են, որ դրանով նրանք հումքի կայուն մատակարարում են ապահովում Հայաստան, ավելին' ձեռք են բերում երեք պետությունների շուկաները, որի արդյունքում բարելավում է հայաստանյան նրանց բիզնեսի ընդհանուր եկամտաբերությունը:

«Կան դեպքեր, երբ այստեղի տնտեսվարողները պահեստներ են ձեռք բերում ' ստեղծելով մատակարարման ցանց' Վրաստանում ապրանքներ վաճառելու համար: Նրանց հաշվարկները նույնպես ցույց են տալիս, որ այդ պարագայում Հայաստանում ձեւավորվող շահույթն ավելի բարձր է լինում, իսկ Վրաստանում ապրանքներն իրացնելու համար կատարվող ծախսերը նվազում են: Շինանյութ արտադրողները, որոնք Հայաստանում արդեն իսկ ունեն ինչ-որ ձեռնարկություններ, որոնք արտադրանքն արտահանում են Վրաստան, այնտեղ ստեղծում են դուստր ձեռնարկություններ, որոնց շնորհիվ իրենց շուկան բացվում է: Հասկանալի է, որ նման գործառույթները տնտեսագիտական գործառույթներ են եւ վտանգավոր չեն»,- վստահեցրեց վարչապետը' ավելացնելով, որ վտանգավոր կլինեն միայն այն երեւույթները, եթե նրանք ամբողջությամբ փակեն Հայաստանի իրենց բիզնեսը եւ այն տեղափոխեն Վրաստան: «Մեզ միայն նման դեպքերը պետք է մտահոգեն: Բայց այսօր առարկայական նման դեպքեր չունենք»,- գոհունակությամբ նշեց Տ. Սարգսյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում