«Նաիրիտ»-ի սեփականատերերի ցանկում հայաստանցի պետական այր չկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ»-ի սեփականատերերի ցանկում Հայաստանից որեւէ պետական այր չկա: Այս մասին այսօր ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կիսամյակային ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Լուրեր են շրջանառվում, թե «Նաիրիտ»-ի սեփականատարերը իշխանության ներկայացուցիչներից են: Պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւիցե հայաստանցի պետական այր «Նաիրիտ»-ի սեփականատերերի ցանկում չկա: Այդ ցանկում չկա նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը»,- նշեց Ա. Մովսիսյանը:

Ա. Մովսիսյանն անդրադարձավ նաեւ այն խոսակցություններին, ըստ որոնց, վարչապետի եղբայրը կապ ունի «Նաիրիտ Շանսին»-ի կառավարման հետ: Լուրեր են շրջանառվում նաեւ, որ նախարար Արմեն Մովսիսյանն Ուկրաինայի լեռնամետալուրգիական ամենախոշոր ընկերության 80 տոկոսի սեփականատերն է:

«Նման խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով «Նաիրիտ»-ի հետ կապված ներկա գործընթացներին' նա նշեց, որ երկար քննարկումներից հետո նոր ծրագիր է մշակվել: Ըստ Ա. Մովսիսյանի' այն բավականին մեծ ծրագիր է եւ հնարավորություն կտա «Նաիրիտ»-ը վերագործարկել:

«Փորձում ենք կառավարիչ գտնել այդ ծրագիրն իրագործելու համար: Ծրագիրն իրագործելու դեպքում «Նաիրիտ»-ը կշահագործվի այսօրվա պահանջներին համապատասխան' նորմալ արտադրական ռիթմով»,- տեղեկացրեց Ա. Մովսիսյանը: Նա նշեց, որ հետաքրքրված է գերմանական մի ընկերություն, որին հրավիրել են Հայաստան բանակցություններ իրականացնելու համար: Նախարարի խոսքով' ընկերությունն այդ ոլորտում բավականին մեծ փորձ ունի: Նա հույս հայտնեց, որ բանակցություններն արդյունավետ կընթանան:

Այն հարցին, թե երբ կվճարվեն «Նաիրիտ»-ի աշխատողների աշխատավարձերը, նախարարը պատասխանեց, որ այդ հարցը քննարկման փուլում է, հստակեցման դեպքում կհրապարակեն տվյալները:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին