Մահացել է երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախօրեին սրտի անբավարարությունից մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը, այժմ ձեւավորվում է հոգեհանգստի կազմակերպման հանձնաժողով, եւ երգեհոնահարի հոգեհանգստյան արարողության անցկացման տեղի ու ժամանակի մասին կհաղորդվի մի փոքր ուշ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, Կապանի արվեստի պետական քոլեջում ելույթից հետո երգեհոնահարի առողջական վիճակը վատթարացել էր, եւ նրան սրտի կաթվածով տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ' «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երգեհոնահարի առողջական վիճակն առավել վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ Էմիլ Յուզբաշյանը գնահատել էր հարաբերականորեն կայուն ծանր, իսկ առողջացման հավանականությունը' 30-40 տոկոս: