Հասարակական

Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում

1 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահները տեղակայվել են Մազարի Շարիֆում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը երեկ տեղակայվել է Մազարի Շարիֆի (Աֆղանստան) ռազմական հենակետում եւ այսօր անցել է իր պարտականությունների կատարմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական զորախումբն իրականացնելու է Մազարի Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը, պարեկային ծառայություն եւ անցակետերի հսկողություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում