Հասարակական

ԱՄՆ Ռոդ Ալյենդ նահանգի դպրոցական ծրագրերում ներառվել է ցեղասպանության դասավանդումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ռոդ Ալյենդ նահանգի դպրոցական ծրագրերում ներառվել է ցեղասպանության դասավանդումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Գլխավոր վեհաժողովը (խորհրդարան) օրենք է ընդունել, որով նահանգային կրթական դեպարտամենտը պարտավորվում է օժանդակել դպրոցներում ցեղասպանության թեմայի դասավանդմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասոշիեյթեդ պրես»-ը, ընդունված օրենքով կրթական դեպարտամենտից պահանջվում է իր կայքէջում տեղադրել ցեղասպանություններին վերաբերող ուսումնական նյութեր' ներառյալ Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությունը, Կամբոջայում, Դարֆուրում, Իրաքում եւ Ռուանդայում իրականացված ցեղասպանությունները:

Օրինագծի համահեղինակներն են Անաստասիա Ուիլյամսը եւ Ջոշուա Միլերը: Կառավարությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարումները որակելով «պատմության գարշելի գլուխներ»' Ա.Ուիլյամսն ընդգծել է, որ ուսանողները պետք է սովորեն դրանց մասին' կանխելու սխալների կրկնությունը:

Ռոդ Այլենդի նահանգային խորհրդարանը 2000 թվականին ընդունել էր օրենք, որով նահանգի կրթության ոլորտի պաշտոնյաներից պահանջվում էր ուսումնական պլան մշակել ցեղասպանության եւ մարդու իրավունքների թեմաներով:

Ռոդ Այլենդը Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած ԱՄՆ չորս տասնյակից ավելի նահանգներից է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում