Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում սահմանվել է ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ýինանսական աջակցություն տրամադրելու կարգը

31 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասինե ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է «Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգըե: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել նախարարության «Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության տարածքային կենտրոնի, գործազուրկի եւ գործատուի միջեւ կնքվող «Թափուր աշխատատեղը համալրելու մասինե եռակողմ պայմանագրի օրինակելի ձեւը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասինե ՀՀ օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասինե N 222 որոշման 1-ին կետը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը սահմանել է ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին ýինանսական աջակցություն տրամադրելու կարգը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել գործազուրկի, հաշմանդամի եւ «Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության տարածքային կենտրոնի տնօրենի միջեւ կնքվող ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ýինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի, ýինանսավորման հայտ-պահանջագրի օրինակելի ձեւերը եւ գործազուրկին, հաշմանդամին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար ýինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ տարածքային կենտրոնի տնօրենի որոշման ձեւաթուղթը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ աշխատատեղեր ստեղծելու նպատակով գործազուրկներին անհրաժեշտ միջոցներ տրամադրելու կարգի եւ պայմանների մասինե N 431 որոշումը: Վերոհիշյալ երկու որոշումների հետ կապված, մեկ շաբաթյա ժամկետ է տրվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հետ դրանք լրացուցիչ քննարկելու համար: ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան, այլ որոշումներով սահմանվել են նաեւ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի ձեւը (սահմանելով, որ գրանցամատյան ստանալուց հետո գործող պայմանագրերը դրանում գրանցվում են երեք ամսվա ընթացքում), ինչպես նաեւ աշխատանքային գրքույկի ձեւը, աշխատանքային գրքույկի վարման եւ կրկնօրինակ տրամադրելու կարգը: Մեկ այլ սահմանման համաձայն, մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործատուի կողմից լրացված եւ տրված աշխատանքային գրքույկները պահպանում են իրենց իրավական ուժը եւ փոխանակման ենթակա չեն, իսկ նախկինում հրատարակված եւ դեռեւս չօգտագործված աշխատանքային գրքույկները ենթակա են օգտագործման մինչեւ 2007թ. հուլիսի 1-ը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նապխարարին հանձնարարվել է մինչեւ տարեվերջ մշակել եւ ՀՀ կառավարություն ներկայացնել դրանց անհրաժեշտության վերացման վերաբերյալ օրենքի նախագիծ: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի վերացման 2006-2010թթ. նպատակային ծրագրին եւ տեղական մալարիայի վերացման բնագավառում առաջնահերթ միջոցառումներին: Նշվել է, որ ծրագիրը մշակվել է մալարիայի դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների եւ համաշխարհային փորձի հիման վրա, ինչպես նաեւ Հայաստանի արդի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությանը համապատասխան: Այն նպատակուղղված է մալարիայի ներբերման եւ տեղական մալարիայի ծագման կանխարգելմանը, փոխանցման ընդհատմանը, տեղական տարածվածության նվազեցմանը, ինչպես նաեւ մինչեւ 2010թ. մեր հանրապետությունում մալարիայի վերացմանը: «ՀՀ բյուջետային համակարգի մասինե ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2006թ. իր պահուստային ýոնդի հաշվին 230 մլն 965.1 հազար դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության 15-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարություններին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությանը, Արմավիրի, Սյունիքի եւ Կոտայքի մարզպետարաններին հատկացված գումարներով կկազմակերպվեն մեկ տասնյակից ավելի միջոցառումներ, այդ թվում՝ ՀՀ Անկախության 15-ամյակին նվիրված զորահանդես, տոնական համերգ, անկախության տարիներին նկարահանված ýիլմերի հետահայաց ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, ժողովրդական տոնախմբություններ մարզերում եւ այլն: ՀՀ էներգահամակարգի պետական հատվածի կառավարման բարելավման, պետական գույքը մասնավորեցման նախապատրաստելու նպատակով եւ ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասինե, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասինե ՀՀ օրենքների դրույթներով, գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ էներգետիկայի նախարարին՝ սահմանված կարգով «Հայէներգոե, «Հրազդանի ՋԷԿե եւ «Սեւան-Հրազդանյան կասկադե ՓԲԸ-ները միացման ձեւով վերակազմակերպել՝ դրանք միացնելով «Հայգազարդե ՓԲԸ-ին: Հանձնարարվել է նաեւ մինչեւ 2007թ. սեպտեմբերի 1-ը նախապատրաստել «Հայգազարդե ՓԲԸ-ի մասնավորեցման փաթեթ եւ կառավարություն ներկայացնել նշված ընկերության մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Մեկ այլ որոշմամբ գործադիրն ի գիտություն է ընդունել, որ ՀՀ կառավարության 1997թ. նոյեմբերի 27-ի «ՀՀ պետական ձեռնարկությունները պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորելու միջոցառումների մասինե N538 որոշմանը համապատասխան, պետական ձեռնարկությունը պետական ՓԲԸ-ի վերակազմավորման արդյունքում «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնե պետական ձեռնարկության հաշվեկշռում հաշվառված ջերմային էլեկտրակայանի եւ այլ գույքի սեփականատեր է դարձել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնե ՓԲԸ-ն: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին սույն որոշման, ինչպես նաեւ «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե 2005թ. հոկտեմբերի 4-ին ընդունված ՀՕ-199-Ն օրենքին համապատասխան, մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնե ՓԲԸ-ի սեփականության իրավունքի գրանցումը 2004թ. նոյեմբերի 30-ին սահմանված կարգով, մշտական օգտագործման իրավունքով, Երեւանի քաղաքապետի 2005թ. նոյեմբերի 7-ի N 2373-Ա որոշմամբ ճշտված 59,9 հա մակերեսով հողամասի, ինչպես նաեւ Երեւան, Արին-Բերդի 3-րդ նրբանցք 3 հասցեում գտնվող ջերմային էլեկտրակայանի եւ այլ գույքի նկատմամբ: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի նախարարին թույլատրել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնե ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության (ի դեմս ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարության) հետ 2005թ. հուլիսի 11-ին կնքված ենթավարկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ապահովման նպատակով ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ կնքել 59,9 հա հողամասի եւ դրանում գտնվող շենքերի, շինությունների հիփոթեքի պայմանագիր: Հանձնարարվել է նաեւ ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարին Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծման համար վարկի շրջանակներում «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնե ՓԲԸ-ին ենթավարկի հատկացմանն ուղղված գործողություններն իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 59,9 հա հողամասի եւ դրա վրա տեղակայված անշարժ գույքի գրավի պայմանագրի կնքումից եւ դրանից ծագած գույքային իրավունքների գրանցումից հետո: Որոշումն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի 2005թ. մայիսի 26-ի «ՀՀ կառավարության եւ Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջեւ Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար (ARM-P2) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասինե N Ն-202-3 որոշմամբ նախատեսված վարկային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարելով, կառավարությունը որոշել է մինչեւ Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի (ՀՍՆՀ)՝ ներկայումս քննարկման փուլում գտնվող երրորդ վարկային ծրագրի ուժի մեջ մտնելը ՀԲ-ի կողմից տրամադրված 1.5 մլն ԱՄՆ դոլար կանխավճարի վարկային ծրագիրը ներառել ՀՀ 2006թ. պետական բյուջեում, բյուջեով նախատեսված արտաքին աղբյուրներից ստացվող վարկային միջոցների հաշվին ýինանսավորվող ծրագրերի գծով ընթացիկ տարում չօգտագործված միջոցների վերաբաշխման միջոցով: Սահմանվել է, որ լրացված հատկացումների գումարներն ուղղվելու են ՀՍՆՀ երրորդ վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքների ýինանսավորմանը: Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2001թ. ապրիլի 30-ին ստորագրված «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիրե փոխառության համաձայնագրի շրջանակներում վերականգնված ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի, ճանապարհների եւ գնված գույքի շահագործումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 623 մլն 235 հազար 315 դրամ արժողությամբ գույքը նվիրաբերել համայնքներին, 20 հազար դրամ հաշվեկշռային արժեքով գույքն ամրացնել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին, 11 մլն 19 հազար 296 դրամ արժողությամբ գույքը՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի տարածքում հորատված խորքային հորը, ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը, 16 մլն 639 հազար 676 դրամ հաշվեկշռային արժեքով գույք նվիրաբերել ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին, 8 մն 324 հազար 910 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Հայանտառե ՊՈԱԿ-ին, 118 մլն 355 հազար 949 դրամ հաշվեկշռային արժեքով գույք ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին՝ ՀՀ ջրօգտագործողների ընկերություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով: Որոշմամբ նաեւ 20 մլն 968 հազար 534 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը եւ ավտոմեքենաներն ամրացվել են «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակե պետական հիմնարկին, 33 հազար 553 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը եւ ավտոմեքենաները՝ սեփականության իրավունքով հանձնվել են «Հանրապետական համաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնե ՊՈԱԿ-ին, 1 մլն 406 հազար 702 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիվաե մակնիշի ավտոմեքենան ամրացվել է «Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին: Որոշման համաձայն գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի գյուղատնտեսության զարգացման բաղադրիչով ՀՀ Տավուշի եւ Սյունիքի մարզերում պտղատու այգիների հիմնման նպատակով ծախսված միջոցները համարվել են որպես ýերմերային տնտեսություններին տրամադրված սուբսիդիա, հաստատվել է նաեւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացված գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցների բաշխումը՝ ըստ ծախսերի կատեգորիաների: Թույլատրվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակե պետական հիմնարկին, նշված ծրագրին ՀՀ կառավարության համաýինանսավորման միջոցներից 83 հազար 338 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ օգտագործել՝ գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի միջոցներով իրականացված շինարարական աշխատանքների գծով երաշխիքային ժամկետների ավարտման կապակցությամբ առաջացած պարտքերի մարման նպատակով: Նիստում, «Տոհմային անասնաբուծության մասինե ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիթորինգի) կազմակերպման եւ իրականացման կարգը: Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասինե օրինագծին եւս, որը պայմանավորված է այն խոչընդոտները հաղթահարելու անհրաժեշտությամբ, որոնց ՀՀ դատախազությունը եւ իրավապահ մյուս մարմինները հանդիպում են քրեական գործերով միջազգային համագործակցություն իրականացնելու բնագավառում: ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2006թ. իր պահուստային ýոնդի հաշվին 29 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Որոշմամբ հաստատվել է նախատեսված վերաբաշխումների հետեւանքով խմելու ջրի ցանցերի եւ ոռոգման համակարգերի հիմնանորոգման անվանացանկը: Սահմանվել է, որ ՀՀ 2006թ. պետական բյուջեի «Կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում եւ նորոգումե ծրագրից «Պետական գնումների գործակալությունե ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթների արդյունքում տնտեսված 38 մլն 734.23 հազար դրամից 18 մլն 6.21 հազար դրամն օգտագործվելու է Արարատյան հարթավայրի 20477 մ. ընդհանուր երկարությամբ Հայանիստ, Հովտաշատ, Արբաթ եւ Արեւշատ կոլեկտոր 4-ի կոլեկտորադրենաժային ցանցերը մաքրելու եւ նորոգելու համար, իսկ 20 մլն 728.02 հազար դրամը կհատկացվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Մելիորացիաե ՓԲԸ-ի միջոցով Արարատի մարզի Լուսառատ համայնքի տարածքում Հրազդան-Արաքսի կոլեկտորի որոշ հատվածներում առաջացած վթարների վերացմանն ուղղված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. նոյեմբերի 18-ի «Սինթետիկ հիմքով լաքերի եւ ներկերի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասինե N 1647-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նշված տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջները մի շարք նոր ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «1996թ. դեկտեմբերի 28-ի «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը վերացնելու մասինե համաձայնագրի արձանագրության կնքման առաջարկությանը: ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, անհատույց տրամադրել համապատասխան աշխատանքային տարածքներ (Երեւան քաղաքում յուրաքանչյուր հանձնաժողովին առնվազն մեկ աշխատասենյակ՝ մշտական հիմունքներով, իսկ ընտրությունների ժամանակահատվածում՝ եւս երկու ժամանակավոր աշխատասենյակ, մարզերում` առնվազն երեք աշխատասենյակ՝ մշտական հիմունքներով): Հանձնարարվել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ մարզպետներին մեկամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման կատարումը: Եվրոպական միությանն ինտեգրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրականացման 2006-2009թթ. Ազգային ծրագրի շրջանակներում թարգմանչական աշխատանքների կատարումն ապահովելու համար, ինչպես նաեւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասինե ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Ազգային ծրագրի շրջանակներում թարգմանչական աշխատանքների համակարգման եւ վերահսկման նպատակով, ստեղծել Համակարգող խորհուրդ, սահմանել դրա աշխատակարգը, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների իրականացման կարգը: Հանձնարարվել է ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարին ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում բանակցություններ վարել հնարավոր դոնորների հետ՝ Ազգային ծրագրով նախանշված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության իրավական ակտերի թարգմանությունների կատարման համար անհրաժեշտ ýինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, ինչպես նաեւ առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ թարգմանչական գործառույթ իրականացնելու համար «ՀՀ փորձագիտական կենտրոնե ՊՈԱԿ-ի անհրաժեշտ գույքի ձեռքբերումը ýինանսավորելու, թարգմանությունների կատարման պետական պատվերի եւ ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում եւ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Որոշմամբ համապատասխան լրացումներ են կատարվել նաեւ 2002թ. նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման մեջ: ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասինե N 404 որոշման համապատասխան, գործադիրը համաձայնել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ իր տնօրինության Երեւան քաղաքի Նորքի այգիներ 227 հասցեում գտնվող բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին միջնորդությանը: Սահմանվել է, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է քաղաքացիների միջոցների հաշվին: «ՀՀ բյուջետային համակարգի մասինե ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ ýինանսների եւ էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կենտրոնական բանկին տրամադրել 6 000 000. 00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես Վերականգնման վարկերի բանկի (KFW) (Մայնի üրանկýուրտ) եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ 2006թ. մարտի 23-ին կնքված «Հիպոթեքային շուկայի զարգացմանն օժանադակում. բնակարանային ýինանսավորման կայուն շուկայի ստեղծում (առաջին փուլ)ե ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Հանձնարարվել է ԿԲ- ին տրամադրել եւս 1 500 000.00 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես նշված ծրագրի շրջանակներում դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված պայմանագրից կամ դրանում նշված հատուկ համաձայնագրերից բխող պարտավորությունների չկատարման, կամ դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ ապացույցներ չներկայացվելու դեպքում դրամաշնորհի գումարի վերադարձման պարտավորության կատարման ապահովման միջոց: ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասինե N765 որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրությանը համապատասխան, կառավարությունը հաստատել է «Պատվարների անվտանգությանե ծրագրով անցկացված եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգության սարքավորումների տեղադրումե միջազգային շինարարական մրցույթի արդյունքները՝ 4 մլրդ 568 մլն 778 հազար 949 ՀՀ դրամ արժեքով: Մրցույթի հաղթող է ճանաչվել համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Սահակյանշինե ՓԲԸ, «Հորիզոն-95ե ՍՊԸ, «Արխմոնստրոյե ՍՊԸ կոնսորցիումը: Մեկ այլ որոշմամբ գործադիրը 2006թ. իր պահուստային ýոնդից 6 մլն 534 հազար 200 դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ մարդասիրական օգնության չվերթեր իրականացնող օդանավերի թռիչք-վայրեջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի եւ մատուցված ծառայությունների դիմաց «Արմենիաե միջազգային օդանավակայաններե ՓԲԸ-ին 3 մլն 495 հազար 900 դրամ, օդանավերի վերգետնյա սպասարկման դիմաց «Զվարթնոց հեդլինգե ՓԲԸ-ին 1մլն 947 հազար 700 դրամ եւ աերոնավիգացիոն սպասարկման դիմաց «Հայաերոնավիգացիաե ՓԲԸ-ին 1մլն 90 հազար 600 դրամ գումարների փոխհատուցման համար: «Բաժնետիրական ընկերությունների մասինե ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ինýոտենդերե պետական ՓԲԸ-ն եւ «Թալինի տպարանե ՓԲԸ-ն: Գործադիրը հավանություն է տվել «Սննդամթերքի անվտանգության մասինե ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ գործող օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալե ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասինե, «Համապատասխանության գնահատման մասինե ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե, «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասինե ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների իրավասությունների տարանջատման լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ: Օրինագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մեկ շաբաթյա ժամկետ է տրվել ՀՀ արդարադատության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների ու Երեւանի քաղաքապետի հետ հարցը լրացուցիչ քննարկելու եւ անհրաժեշտության դեպքում օրինագծերի փաթեթը լրամշակելու համար: Կառավարությունը հավանություն է տվել «Ապահովագրության մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին եւս: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ապահովագրության բնագավառում օտարերկրյա կապիտալի մուտքը սահմնափակող համապատասխան դրույթը, ինչը չի բխում հանրապետության կողմից որդեգրված ազատ շուկայական տնտեսության ռազմավարությունից, ինչպես նաեւ համահունչ չէ տնտեսական համագործակցության վերաբերյալ ՀՀ-ի կողմից կնքված մի շարք միջազգային պայմանագրերի պայմաններին: Արձանագրային մեկ այլ որոշմամբ կառավարությունը անհետաձգելի է համարել «Ապահովագրության մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրինագիծը: «Քաղաքաշինության մասինե ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել՝ համաձայն ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման եւ քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասինե N 802 որոշմամբ սահմանված կարգի: Հանձնարարվել է նաեւ ՀՀ պետական կառավարման մարմիններին եւ առաջարկվել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավարին ճյուղային եւ համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել Ծաղկաձորի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները՝ ըստ առաջնահերթության: Մեկ այլ արձանագրային որոշմամբ հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի եւ կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, Կոտայքի մարզպետին Ծաղկաձորի համայնքի ղեկավարի հետ համատեղ, ելնելով Ծաղկաձորի՝ որպես միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոնի կայացման, ինչպես նաեւ կառավարման գործառույթների արդյունավետության նկատառումներից, քննարկել եւ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն ներկայացնել առաջարկություն հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում մշակված՝ «Ծաղկաձորի հեռանկարային զարգացման ծրագրովե նախատեսված ձմեռային մարզաձեւերի հետագա զարգացման համար նկատի առնված տարածքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ծաղկաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաեւ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասինե օրինագծին, որը սահմանում է հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը եւ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը: Նույն որոշմամբ հավանություն է տրվել նաեւ ՀՀ հողային եւ քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին: Ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին եւ գերատեսչություններին՝ օրինագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնելու համար: Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին, Երեւանի քաղաքապետին, կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին եւ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ եռօրյա ժամկետում օրինագծերի վերաբերյալ իրենց առաջարկույթունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է մինչեւ հունիսի 20-ը պատրաստել վերոնշյալ օրինագծերի փաթեթի լրամշակված տարբերակը: Այլ որոշումներով, հիմք ընդունելով «Երեւանի կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում կառուցապատման ծրագրերի իրականացման միջոցառումների մասինե ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի N1151-Ն որոշումը եւ ղեկավարվելով «Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եւ օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասինե ՀՀ կառավարության N286-Ն որոշմամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով Երեւանի քաղաքապետի միջնորդությունը: Որոշմամբ, գործադիրը թույլատրել է Երեւանի քաղաքապետին կառավարության կողմից նախատեսված Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով տրամադրել պետության կարիքների համար անհրաժեշտ ճանաչված իրացման ենթակա Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի «Եվրոպաե հյուրանոցի հարակից հատվածում 282.12 քմ. մակերեսով տարածք՝ «Եվրոպա հյուրանոցե ՓԲԸ-ին, ինչպես նաեւ նույն թաղամասի 50476.55 քմ. մակերեսով տարածքը՝ «Սիթի սենթր դիվելըփմենթե ՓԲԸ-ին: Նիստում որոշումներ են ընդունվել նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքային, Տավուշի մարզի Գանձաքարի, Կոտայքի մարզի Մայակովսկի, Լոռու մարզի Օձուն գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու եւ նշված համայնքների, ինչպես նաեւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում