Պաշտոնական

Տ. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիիե թերթիգլխավոր խմբագիր ü. Նախշքարյանին` ծննդյան տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել «Գոլոս Արմենիիե թերթի գլխավոր խմբագիր üլորա Նախշքարյանին` ծննդյան տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ։ Որպես նորանկախ երկրի ազատ մամուլի ներկայացուցիչ` ձեր ղեկավարած թերթի միջոցով մշտապես եղել եք ընթերցողի կողքին` թե Արցախի հերոսական մաքառման տարիներին, թե անկախության առաջին շրջանին բնորոշ զրկանքների ու փորձությունների ժամանակ, եւ թե այսօր, երբ մեր անկախ պետականությունը մուտք է գործում զարգացման նոր փուլ։ Ձեր, ըստ արժանվույն գնահատված գործունեությունն ու թերթի անցած ուղին վկայում են, որ «Գոլոսըե նաեւ ձեր շնորհիվ անդավաճան է մնացել իր բարձր հարգին ու մշտապես հանդես է բերել սկզբունքայնություն, հավատարմություն հայ ժողովրդի ազգային իդեալներին։ Կրկին շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ստեղծագործական եռանդ՝ ձեր դժվարին եւ շնորհակալ գործումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում