Ա. Եսայանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետականխորհրդականի դասային աստիճան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանգիր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Կառլենի ԵՍԱՅԱՆԻՆ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: