ՀՀ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներիպարգեւատրվել են ՀՀ մեդալներով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցների ՀՀ մեդալներով պարգեւատրելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համարե 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են` Աշոտ Աղվանի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Աշոտ Անդրանիկի ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարզային վարչության պետ, գնդապետ Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվել են` Ատոմ Սուրենի ՀԱԿՈԲՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Էդուարդ Աշոտի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ: Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության բաժանմունքի պետ, մայոր Վիրաբ Յուրիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արսեն Ալբերտի ՉԱՎՈՒՇՅԱՆԻՆ Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին: