ՀՀ նախագահի հրմանագրով շնորհվել են զինվորական կոչումներ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանգրեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Պապիկի ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Զավենի ՓԱՅՏՅԱՆԻՆ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հանրապետության Նախագահի նույն օրվա այլ հրամանգրերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Պողոս Լյովայի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Հենզրիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։