ՀՀ ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17- ին հրամանգիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18- րդ տարեդարձի առթիվ, երկարամյա մարզական-մանկավարժական գործունեության եւ ýիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին. Վաստակավոր մանկավարժի` Դերենիկ Աբրամի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ` Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոýեսոր üիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի`Գալուստ Նահապետի ԱԶԻԶՅԱՆԻՆ` üիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի եւ սուսերամարտի ամբիոնի վարիչ, պրոýեսոր Արտաշես Համբարձումի ՆԱԶԱՐՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների եւ մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ýիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության ծանրամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Ռուբենի ՄԽԻԹԱՐՅԱՆԸ պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: