Պաշտոնական

Առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար մի խումբ բժիշկներիշնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաեւ առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների եւ ճանաչման համար մի խումբ բժիշկների Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման են արժանացել` Ռազմիկ Արշալույսի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ üելիքս Վրույրի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` «Գյումրու ծննդատունե ՓԲԸ-ի բուժական գծով պատասխանատու Լիդա Կարապետի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` Երեւանի «Նորք-Մարաշե բժշկական կենտրոնի տնօրեն: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Մխիթար Հերացու մեդալով. Համլետ Սերգեյի ԹԱՄԱԶՅԱՆԸ` «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտե ՓԲԸ-ի նախագահ, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոýեսոր Կարո ԴԵՐՁԱԿՅԱՆԸ` Արեւմտյան բժշկական կենտրոնի երիկամի տրանսպլանտացիայի ծրագրի ղեկավար, ուրոլոգ, պրոýեսոր (ԱՄՆ) Հարություն Սարգսի ՄԱԿԻՉՅԱՆԸ` Ալավերդու հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Ռաýիկի ՄԵԼԻՔՅԱՆԸ` ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոýեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Միքայելի ՄԻՆԱՍՅԱՆԸ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոնի պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոýեսոր Մարիա Տիգրանի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` Սիսիանի բժշկական կենտրոնի ինýեկցիոն բաժնի վարիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում