Պաշտոնական

ՀՀ նախագահի հրամանագրով Հ. Ավետիքյանին եւ ü. Նախշքարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում, իսկ Ց. Պասկալեւան եւ Մ. Սիմոնյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, լրագրության ոլորտում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար «Ազգե օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Դանիելի Ավետիքյանին եւ «Գոլոս Արմենիիե թերթի գլխավոր խմբագիր üլորա Վլադիմիրի Նախշքարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ մասնագիտական բարձր վարպետության համար նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով հեռուստալրագրող Ցվետանա Բոյանովա Պասկալեւան եւ «Ռաշա թուդեյե հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնի Սիմոնյանը պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում