«Հոնդաե-ն եւ «Տոյոտաե-ն պլանավորում են ավտոմոբիլների տարեկան վաճառքներն ավելացնել 5 տոկոսով
1 րոպեի ընթերցում
ՏՈԿԻՈ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի «Հոնդաե եւ «Տոյոտաե ավտոմոբիլաշինական ընկերությունները պլանավորում են ընթացիկ ýինանսական տարում, որն ավարտվում Է 2007 թվականի մարտի 31-ին, մեծացնել վաճառքների ծավալը: Ինչպես այսօր հաղորդել են Ճապոնիայի զանգվածային լրատվամիջոցները, «Հոնդաե-ն մտադիր Է ավտոմոբիլների իր համաշխարհային վաճառքների ծավալները մեծացնել 5 տոկոսով՝ դրանք հասցնելով մինչեւ 3,55 միլիոնի: «Տոյոտաե-ն պլանավորում Է մինչեւ ýինանսական տարվա վերջը վաճառել 9,45 միլիոն ավտոմոբիլ, ինչն անցյալ տարվա ցուցանիշը կգերազանցի 500 հազար ավտոմեքենայով կամ 5,6 տոկոսով: Ըստ տնտեսական մեկնաբանների կանխատեսումների, առաջիկա տարիներին «Տոյոտաե- ն աշխարհում առաջին տեղը կզբաղեցնի ավտոմոբիլների արտադրության գծով՝ հետ մղելով Միացյալ Նահանգների Ջեներալ Մոտորզին: Այդ նպատակով ընկերությունն ընդլայնում Է իր ներկայությունն արտասահմանում՝ մտադրվելով ձեռնարկություններ կառուցել Մեքսիկայում, Թաիլանդում եւ Կանադայում: Այս տարի սկսել Է աշխատել ընկերության գործարանն ԱՄՆ-ի Տեխասի նահանգում: