Տնտեսություն

Վրաստանի ազգային բանկը հասել է արժութային պահուստների հերթական պատմական առավելագույն աճին

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ազգային բանկը հասել է արժութային պահուստների հերթական պատմական առավելագույն աճին: Ինչպես հաղորդել է բանկի ներկայացուցիչը, այդ ցուցանիշը գերազանցել է 809 մլն ԱՄՆ-ի դոլարը: Դրա ծավալը անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ աճել է 70 տոկոսով: Մինչեւ ընթացիկ տարվա վերջը արժութային պահուստի աճ է սպասվում եւս մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ-ի դոլարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում