«ԼՈՒԿՕՅԼե-ը 376 ավտոլցավորման կայաններ Է գնում Եվրոպայի վեց երկրներում
1 րոպեի ընթերցում
ՏՅՈՒՄԵՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԼՈՒԿՕՅԼե նավթընկերությունը 376 ավտոլցավորման կայաններ Է գնում Եվրոպայի վեց երկրներում: Պայմանագիր Է ստորագրվել “ConocoPhilips”-ի մանրածախ բիզնեսի ձեռքբերման մասին: Ձեռք բերված ակտիվները ներառում են 156 ավտոլցավորման կայան Բելգիայում, 49-ը՝ üինլանդիայում, 44-ը Չեխիայում, 30-ը՝ Հունգարիայում, 83-ը՝ Լեհաստանում եւ 14-ը՝ Սլովակիայում: Ըստ «ԼՈՒԿՕՅԼե-ի մասնագետների տվյալների, ձեռք բերված կայաններն արդյունավետության գծով առաջատարներ են իրենց շուկաներում: «Այս գործարքը լիովին համապատասխանում Է դաունստրիմ բիզնես-սեգմենտի զարգացման՝ ընկերության ռազմավարության պարամետրերին, որին համապատասխան, «ԼՈՒԿՕՅԼե-ը, մասնավորապես, պլանավորում Է զգալիորեն ընդլայնել իր մանարածախ ցանցը Եվրոպայի երկրներում՝ մեծացված հավելադիր արժեքով արտադրանքի վաճառահանման համարե,- ասել Է «ԼՈՒԿՕՅԼե-ի նախագահ Վագիթ Ալեքփերովը: