Տնտեսություն

Արագածոտնի մարզի Սաղմոսավան գուղի 160 ընտանիք այսուհետհնարավորություն կունենա օգտվել բնական գազից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Արագածոտնի մարզի Սաղմոսավան գուղի 160 ընտանիք այսուհետ հնարավորություն կունենա օգտվելու բնական գազից: Գյուղի գազիýիկացման աշխատանքները, որ սկսվել էին ընթացիկ տարվա հուլիսին, արդեն ավարտված են: Ինչպես նշեց «Հայռուսգազարդե ընկերության փոխտնօրեն Խաչիկ Բաղդասարյանը, նախկինում Արագածոտնում եղել է 13 գազիýիկացված համայնք, իսկ ներկայումս արդեն` 16: Գազիýիկացման աշխատանքներն իրականացվել են համայնքների եւ ընկերության համատեղ ջանքերի շնորհիվ: Արդյունքում` նախկին 7500-ի փոխարեն ներկայումս արդեն 11 500 ընտանիք է օգտվում գազից: Սաղմոսավանի գյուղապետ Ներսես Ավագյանը նշեց, որ գյուղի ներդրումները հասնում են 20 մլն դրամի: Համայնքում կառուցվել է 5 կմ գազատար, որի համար հավասարաչափ ներդրումներ են կատարել համայնքը եւ ընկերությունը: Մինչ օրս գյուղի բնակիչները բնակարանները տաքացնելու համար օգտագործել են փայտ եւ աթար: Ըստ գյուղապետի` բացի նրանից, որ գազն էկոլոգիապես ավելի մաքուր է, այն հնարարավորություն է տալիս խնայողություններ կատարել, քանի որ աթարը որպես վառելիք օգտագործելու փոխարեն կօգտագործվի որպես պարարտանյութ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում