Այ բի Էմ ընկերությունը մշակել Է մի տեխնոլոգիա,
1 րոպեի ընթերցում
որը շուկաները պաշտպանում Է կեղծ դեղորայքից ՆՅՈՒ ՅՈՐՔ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այ բի Էմ ընկերությունը մշակել Է նոր տեխնոլոգիա, որն սպառողներին եւ շուկաները պաշտպանում Է կեղծ դեղորայքից: Նորույթն արդեն տեստավորվում Է մի շարք դեղագործական ձեռնարկությունների համագործակցությամբ: Մշակման Էությունն այն Է, որ փաթեթավորման վրա դրոշմվում Է հատուկ ճառագայթանիշ, որը հաղորդում Է կոդավորված ազդանշան: Ընդ որում յուրաքանչյուր նիշի կոդավորումը կատարվում Է դեղեր պատրաստող գործարանում: Դեղորայքի յուրաքանչյուր խմբաքանակ, որը արտադրողից դեղատուն հասնելու համար որոշակի ճանապարհ պետք Է անցնի, կունենա իր յուրօրինակ կոդը: Այն դեպքում, եթե ճառագայթանիշը բացակայի կամ չհամընկնի արտադրողի հայտարարածի հետ, կարելի կլինի վստահորեն ասել, որ դեղը կեղծ Է: