CanArgo Energy Corporation-ը ծրագրում է գազ արդյունահանել Վրաստանում
2 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CanArgo Energy Corporation-ը /«CanArgoե/ /OSE:CNR, AMEX:CNR/ հայտարարել է, որ իր CanArgo /Nazvrevi/ Ltd /«CNLե/ դուստր ձեռնարկությունը եւ Վրաստանի էներգետիկայի նախարարությունն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կումիս վայրում բնական գազի հետախուզում եւ հանույթ: Այս մասին ասված է CanArgo Energy Corporation-ի մամուլի տեղեկագրում: Ստորագրված հուշագիրը CNL-ի համար առեւտրային հիմք է ապահովում` հետախուզում սկսելու Կումիսում, ինչի կապակցությամբ CNL-ը ծրագրում է սկսել հորատումը ընթացիկ տարվա մայիս ամսվանից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հուշագիրը բովանդակում է նաեւ գազի մատակարարումների ժամկետների եւ գնի մասին պայմանագիր վերցնել-կամ-վճարել /take-or-pay/ բանաձեւով, որն ապահովված է բանկային համապատասպան երաշխիքներով: Փաստաթղթի համաձայն, CNL-ը Կումիսում արդյունահանված գազ կմատակարարի գնահատման հատուկ բանաձեւով, ըստ որի նախնական շրջանում գազը կմատակարարվի հազար խորանարդ մետրը 55 դոլարով` պայմանագրի 10-րդ տարում ավելանալով հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 80 դոլար: Հետագայում գինը կհիմնվի Եվրամիությունում վառելիքի գների վրա: Կումիսում 10 տարի աշխատելուց հետո CNL-ն իրավունք ունի հանույթի իրավունքը վաճառել երրորդ անձանց, եթե ստացված գումարը 10 տոկոսով ավելի լինի գազի պայմանավորված գնից: Հուշագիրն ու պայմանագիրն ուժի մեջ կմտնեն Վրաստանի կարգավորող մարմնի դրական եզրակացությունից հետո: Կումիսի հանքավայրը գտնվում է Թբիլիսիից 15 կմ հարավ ընկած շրջանում: